Մենթորի հետ կատարած աշխատանքի սեպտեմբերյան հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա սկզբում  իմ մենթորը` Լիանա Հակոբյանը, առաջինը ծանոթացրեց, թե ինպես կարող ենք mskh.am կայքում գտնել սովորողների բլոգները, և նաև տեղեկություն տվեց օրացույցի մասին: Ամեն հանդպման ժամանակ մենք սովորեցինք մի շարք հմտություններ: Առաջին հանդիպմանը մենթորը ծանոթացրեց դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին, հաջորդիվ ներկայացրեց դպրոցի կարգերը, որոնք պետք է ուսումնասիրենք: Ծանոթացրեց <<Մաթեմատիկա ամսագրին>> , որտեղ տեղադրվում են նաև ֆլեշմոբերը: Հաջորդիվ միասին աշխատեցինք անհատական աշխատաժամանակի և առարկայական ծրագրերի վրա: Հաջորդ հանդիպմանը ծանոթացանք, թե ինչպես կարող ենք ստուգել սովորողների կողմից լուծված ֆլեշմոբի հարցերը, նաև Geogebra կայքին տիրապետեցնինք մենթորի շնորհիվ: Սովորեցրեց, թե ինչպես ճիշտ կազմել նախագծեր, և կարողանալ սովրողի հետ իրագործել դրանք: Նաև յուրաքանչյուր հանդիպմանը մեզ օգնում էր ավելի հաջող կազմել օրվա դասերը:

<<Դեպի Արատես >> նախագիծ

Ժամկետը` Մինչև հակտեմբերի 10

Մասնակիցներ` 6-րդ դասարան

Թեմա` Հարաբերություններ

Գործնական աշխատանք

Հիշեցում, թե ինչ է հարաբերությունը:

Շատ հաճախ երկու մեծությունների քանորդով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը: Այդպիսի քանորդներն ընդունված է անվանել հարաբերություններ։ Բերենք օրինակներ:

1. Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է:

2. Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող մթերքների զանգվածի և օգտագործված աղի քանակության հարաբերությունից։

Մաթեմատիկական տեսակետից՝ հարաբերությունը երկու թվերի քանորդն է. բաժանելին կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը՝ հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։ Հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է հարաբերության նախորդ անդամը մեծ հաջորդ անդամից կամ նրա որ մասն է։

Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը:

Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ <<Դեպի Արատես >>:

1.  Վերցու հեռախոսդ, և հասկացիր, թե քո գնտվելու վայրից ինչքան է դեպի Արատես հեռավորությունը:

2. Տվյալները տեղադրիր բլոգում

3. Նշիր  մեքենայով  թե ավտոբուսով է լինելու տեղափոխումը:

4. Ընտրիր միջին արագություն, որպեսզի կարողանաս հաշվել թե քանի ժամում կլինես նշված վայրում:

6. Ամբողջականացրու տվյալները (ճանապարհի երկարություն, արագություն)

5. Կարող ես օգտվել այս բանաձևերից` S=V·t, V= S/t, t=S/V:

6. Աշխատանքը կարող ես ներկայացնել պատումի տեսքով:

7. Աշխատանքը ուղարկիր tatevmkrtchyan@mskh.am հասցեով մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:

Գայանե Մխոյան

Սինտի Շեյնթանյան

Արամ Դաղլյան

Խորեն Հարությունյան

Կարախանյան Սամվել

Լուծում ենք գունավոր խնդիրներ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 4-20

Նպատակը՝

  • սովորողների  մտածողության  զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • գունավոր գնդակների միջով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար  թվացող  խնդիրների լուծման ընթացքը
կարդալ ավելին

Խաղում ենք Վիկտորինա

Մասնակիցներ՝ 8.4-8.5 -րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝   հոկտեմբերի 3

Նպատակը՝    Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում

  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Մտքի ճկունացում

Կազմակերպումը՝ 

 Վիկտորինան   կընթանա 3 փուլով․

1-ին փուլը` Մաթեմատիկական խնդիրներ

2-րդ փուլը` Տրամաբանական խնդիրներ

3-րդ փուլը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին խնդիրներ

  •  Հետաքրքրաշարժ ու  տրամաբանական  մաթեմատիկական խնդիրների  հավաքագրում
  • Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խմբի ավագին
  • Խմբերին   առաջադրվում  են հետաքրքրաշարժ և տրամաբանական   մաթեմատիկական խնդիրներ
  • Սովորողները   այդ խնդիրները բանավոր  լուծում ու  գրավոր կերպով  ներկայացնում են  իրենց բլոգներում
  • Հաղթում է այն խումբը, որը ոչ միայն կարողանում է  բոլորից լավ ներկայացնել խնդիրների  լուծումները, այլ նաև ցուցաբերել  համագործակցային կարողություն։
  • Խմբի ավագը պետք է կարողանա այնպես բաշխել առաջադրանքները խմբի անդամների միջև, որ բոլորն էլ ունենան իրենց մասնակցությունը։ Խմբի անդամները խնդիրները պետք է լուծեն քննարկումների միջոցով, իսկ նրանցից մեկը պետք է ներկայացնի  խնդրի  լուծումը։

Արդյունքը՝

  • Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում
  • Մտքի ճկունացում
  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Ոչ ստանդարտ մտածողության ձևավորում
  • Գիտելիքների ամրապնդում
  • Սեր ու  հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Աշխատանքի ամփոփումը սովորողների բլոգներում՝ նկարների և տեսահոլովակների տեսքով:

Այստեղ կարող եք տեսնել ամբողջական խաղը:

Կրտսեր դպրոցում սովորող-սովորեցնող նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 4-29

Մասնակիցներ՝ 4-րդ ր 5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Նոր ընդունված սովորողների կողմից մաթեմատիկայի դասի համար անհրաժեշտ ծրագրերի յուրացում, գործիքների ծանոթացում
  • Տեխնիկական միջոցներից օգտվելու դժվարությունների հաղթահարում
  • Հայատառ մուտքագրելու ուսուցում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում-փոխանցում
  • Մաթեմատիկակկան գեղեցիկը տեսնելու կարողություն
  • Ամառային մաթեմատիկական ֆլեշմոբերի առաջադրանքների լուծում և քննարկում

Նախագծի ընթացքը

  • 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները իրենց դասարան ընդունված նոր դասընկերներին կսովորեցնեն այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մաթեմատիկայի դասընթացի կազմակերպման և իրականացման համար:

Արդյունքը՝

  • Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Word-ով մաթեմատիկական տեքստի, աղյուսակների և սիմվոլների գործածում, օնլայն word-ով աշխատելու հմտությունների փոխանցում և յուրացում
  • Quizzes ուսումնական խաղ-վիկտորինա ծրագրի ուսուցում։
  • Paint-ում աշախատելու հմտություններ
  • Բլոգում աշխատելու հմտություններ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы