Կամավորական աշխատանք Հարավային դպրոց-պարտեզ Օր երրորդ

Կամավորական աշխատանքի երրոդ օրը ևս սկսվեց Հարավային-պարտեզ դպրոցում։ Այցելելով դպրոց երեխաների հետ դուրս եկանք բակ և խաղացինք մի շարք բակային խաղեր։ Ահա ներկայացնում եմ լուսանկարներև վիդիոհոլովակ։

Խաղից անմիջապես հետո գնացինք ճաշարան և սկսեցինք նախաճաշել։ Վերաջցնելուց հետո եկավ ամենասպասված պահերից մեկը, որ երեխաները պետք է լողային։ Նրանք փոխեցին իրենց համզգեստը և մտան լողավազան։ Այսօր լողավազանում նրանք նաև մի փոքր ֆլեշմոբ կազմակերպեցին։ Ահա և լուսանկարները և վիդիոհոլովակը։

https://www.youtube.com/watch?v=0CT3NUb-PH0

Լողալուց հետո մենք բոլորով պատրաստեցինք փքաբլիթներ։

https://www.youtube.com/watch?v=eo2jfPhjnJc

Նրանք ևս մեկ անգամ լողացին և ճաշեցին։ Այս օրը ևս շատ հագեցած էր։

Կամավորական աշխատանք Հարավային դպրոց-պարտեզ Օր երկրորդ

Այսօր առավոտյան այցելեցի դպրոց, և սովորողների հետ միասին նկարեցինք բեմաբդրության համար նախատեսված հերոսներին։ Ներկացնում եմ ստորև լուսանկարներ։

Նկարելուց հետո սովորղները փոխեցին իրենց հագուստը և վազեցին դուրս լողալու։ Կային սովորղներ, որ չէի լողալու դրա համար ես իրենց հետ կազմակերպել էի մաթեմատիկական խաղ լոտո։ Նրանց շատ հետաքրքրեց այս խաղը, և նրանցից յորաքանչյուրը մեծ ուշադրությամբ հետևում էր իր խաղաքարտին և ներկում, խաղի ընթացքում երեխաները շաատ ոգևորված էին և վերջապես ունեցանք հաղթող մասնակից։ Հաղթող մասնակցին ծափահարեցինք և շնորհավորեցինք։ Սովորղները խնդրեցին, որ այս խաղից կցանկանան էլի խաղալ, նրանց շատ հետաքրքրեց խաղը։ Ներկայացնում եմ կից լուսանկարներ։

Նախաճաշի ժամը եկավ և նրանք սկսեցին նախաճաշել։ Բոլորով միասին գնացինք դասասենյակ, և շարունակեցինք պատկերները ավարտին հասցնել։ Ժամը 13։00-ին գնացի Մայր դպրոց, որտեղ տեղի էր ունենում մաթեմատիկական սեմինար։ Այն անցավ շատ հագեցած և հետաքրքիր։

Ավարտից հետո եկա դպրոց, երեխաներին բաժանվեցին պաղպաղակներ և սկսեցին ճաշել։ Այդ ամենից հետո նրանք երկրորդ անգամ լողացին և ես դուրս եկա դպրոցից։ Այս օրը ևս շատ հագեցած էր և հետաքրքիր։

Կամավորական աշխատանք Հարավային դպրոց-պարտեզ Օր առաջին

Կամավորական աշխատանքի առաջին օրը այցելեցի Հարավային դպրոց-պարտեզ։ Սովորողները հավաքվել էին այգում։ Հնչում էր գեղեցիկ երաժշտություն։ Այդ երաժշտության ներքո սովորողները պետք է նկարեին այն ամենը ինչը զգում էին։ Սովորողները բավականին հետաքրքիր նկարներ ստացան վերջում։ Ստորև ներկացանում եմ մի քանի լուսանկարներ և վիդիոհոլվակ։

https://youtu.be/cPlgYAuLj7c

Այնուհետև սովորողների հետ միասին գնացինք դասասենյակ, որպիսի քննարկեինք և նաև ընտրեինք, թե ինչ հեքիաթ կարող ենք ընտրել բեմադրության համար։ Ընտրվեց սովորղների կողմից Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը։ Բաժանվեց դերերը և սովորղները հասկացան իրենց անելիքները։ Ստորև ներկացանում եմ մի քանի լուսանկարներ։

Արդեն եկավ նախաճաշի ժամը և մենք գնացինք ճաշարան։

Սնվելուց հետո սովորղները շտապեցին փոխել իրենց հագուստը, որ կարողանային լողալ։ Նրանք այդ ժամին ամենաշատն էին սպասում։

Լողալուց հետո հավաքվեցինք և գնացինք նորից դասասենյակ, և սկսեցինք խաղալ սեղանի խաղեր։ Ընթացքում նրանց նաև խաղի միջոցով տալիս էինք մաթեմատիկական հարցեր։

Այս օրը անցավ շատ հագեցած։

Նախագիծ

Խաղում ենք լոտո սովորողների հետ։

Անոտացիա

Այս  խաղ լոտոն հասանելի է տարբեր տարիքային խմբերի համար։ Այն ունի հենց լոտո խաղաքարտի տեսք, որտեղ կան տվյալ տարիքային խմբին համապատասխան վարժություններ, որը լուծելով սովորողը կլրացնի ցանկացած հորիզոնական գիծ և կդառնա խաղի հաղթողը։

Տեսակը

Դասարանական

Նպատակը

Այս խաղի միջոցով սովորողները հնարավորություն կունենա զարգացնել, բարելավել, կամ ուղղակի ավելացնել մաթեմատիկային վերաբերող իրենց գիտելիքների բազան: Սովորողի մոտ կզարգանա արագ կողմնորոշվելու ունակությունները, նաև թիմային աշխատանքում իրենց ճիշտ դրսևորման ձևերը։

Խնդիրները

Կձևավորվեն համապատասխան կարողություններ և հմտություններ տվյալ խաղին բնորոշ։

Տևողությունը

Երկու շաբաթը մեկ անգամ։

Վայրերը

Դասարանում, այգում։

Անհրաժեշտ նյութերը

Գունավոր մատիտներ և դրոշակներ։

Մասնակիցները

Ճամբարի բոլոր սովորողները։

Վերջնարդյունքները

Լոտոյի մրցաշար։

Նախագծի ամփոփում

Նախագծի շրջանակաում առաջարկում եմ դասաժամ ձևակերպումը փոխարինել ուսումնական պարապմունքով, այն կարող ենք իրագործել ամառային լողափնյա ճամբարների ընթացքում։

Ուսումնական գրականություն

4-րդ դասարան Մաթեմատիկա դասագիրք, հեղինակ՝ Սոկրատ Մկրտչյան։

5-րդ դասարան Մաթեմատիկա դասագիրք, հեղինակ՝ Բ․ Նահապետյան։

Վերապատրաստում

Օր 3

Այսօր այցելեցի ժամը 10։00 մայր դպրոց։ Վերապատրաստումը տեղի էր ունենում դպրոցի գրադարանում։ Քանի որ առաջին օրն էի ծանոթացա թիմի անդամներին և ղեկավարի հետ։Այնուհետև թիմի անդամները ինձ օգնեցին շատ արագ բացել բլոգ և աշխատել իրենց հետ հավասար։ Եղան տարբեր հարցեր ղեկավարի և ստացանք նրանիկց լիովիւն մեր հարեցրի պատասխանները։ Դրանից հետո արդեն ունեցանք այց դպրոցի տարածքում, որտեղ մեզ ծանոթացրին դպրոցին։ Ծանոթացանք Խաղողի ու գինու դպրոցի միջավայրին, գործունեությանը: Այնտեղ մեզ ներկայացրեցին նաև Դալմայի այգու մասին, և ունեցանք նաև թույտվություն, որ կարողանայինք իրենց 3տարեկան գինով լցված կարասի վրա գրառումներ կատարել։ Ստորև ներկայացնում եմ լուսանկարները։

Օր 4

Այսօր դպրոց այցելեցինք ժամը 14։00- ին։ Թիմի անդամներով հավաքվեցին և շարժվեցինք ղեկավարի ուղեկցությամբ դեպի Ագարակ։

Ճանապրհին քննարկվեց մի շարք հարցեր թե նախագծի, թե հետագա գործողությոինների հետ կապված։ Մուտք գործելով Արևմտյան դպրոց թիմի ղեկավարը մեզ ծանոթացրեց դպրոցին։ Դպրոցում կային բաց լողավազններ։ Այնուհետ քայլեցինք դեպի Ագարակ։ Ագարակում ամեն բան շատ գեղեցիկ էր, այնտեղ կային բազմաթիվ կենդանիներ, թիմի ղեկավարն ասաց, որը աշակերտներն են զբաղվում կենադանիների խնամքով։Ագարակում կար նաև թոնրատուն և խաղողի այգի։ Ստորև ներկայացնում եմ մի քանի լուսանկարներ։

Ագարակում նաև ունեցանք ամենահետաքրքիր ու ամենաէմոցիոնալ զգացումները, մենք կարողացանք մուտք գործել ախոռ և տեսնել ձիերին, դրանից անմիջապես հետո մենք մեզ համար կազմակերպեցին ձիավարություն։

Ժամը 15։15-ին եկենք մայր դպրոց , որտեղ տեղի էր ունենալու մեդիա ուրբաթը մարմարյա սրահում։ Հավաքվել էին դպրողի անձնակազմը և աշակերտները։ Ուսուցիչների և աշակերտների մի մասը ստացան պարգևատրումներ, և բոլորը միասին երգեցին և մի շարք պարեր պարեցին։

16։00-ին եղանք գրադարանում, որտեղ պետք է ներկայացնեինք մեր նախագծերը։ Ներկայացումից հետո եղան մի շարք քննարկումներ և արդեն հրաժեշտ տվեցինք միմյանց և ավարտվեց մեր քառօրյա վերապատրաստումը։

Իմ մասին

Ողջույն, ես Տաթևն եմ։ Բարի գալուստ իմ բլոգ։ Այստեղ ես ձեզ կներկայացնեմ այն ամենը, ինչը կբնութագրի ինձ։ Ես մասնագիտությամբ մաթեմատիկ եմ։ Սիրով աշխատում եմ տարբեր տարիքային խմբի սովորողների հետ։ Ունեմ մանկավարժական փորձ։ Դասավանդել եմ դպրոցում և մի քանի մասնավոր ուսումնական կենտրոններում։ Կատարել եմ բազմաթիվ կամավորական աշխատանքներ։ Սիրով օգնում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն իմ կարիքը։ Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, որովհետև երեխաներին կրթելն ու դասավանդելը համարում եմ կարևորագույն աշխատանքներից մեկը, որովհետև որքան գիտելիքներով լի և խելացի է լինում սերունդը, այնքան հզոր է լինում պետությունը։ Իսկ թե ինչու ընտրեցի կրթահամալիրը, որովհետև այստեղ կրթվում են կրթական չափորոշիչներին համապատասխան ձևով, սակայն մոտեցումը տրվում է այլ կերպ։ Այսինքն՝ այստեղ սովորղները չեն կարչում միայն գրքին, տետրին և գրատախտակին, այլև սովորղների համար ստեղծվում է մոտիվացիա տվյալ առարկան ավելի լաավ ուսումնասիրելու համար․ բնությանը մոտիկ, գործնական աշխատանքներով, նածագծերի միջոցով և այլն։ Այս ամենով սովորողը ավելի է մոտիվացվում լավ սովորելուն, որն էլ տանում է այն նպատակին, որ որքան խելացի երիտասարդություն և սերունդ՝ այնքան հզոր պետություն։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы