Եռօրյա մուտքի ճամբար՝ Արատեսում

Առավոտյան 9։00  Սբ. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որից հետո շարժեցինք դեպի Արատես։ Ճանապարհին եղան Հայրենագիտական կանգառներ։ Առաջին կանգառը Սբ. Կարապետ եկեղեցին էր։ Այստեղ շրջեցինք տարածքում, ծանոթացանք պատմությանը, և մեր խմբի աղջիկներից Ջուլետան եկեղեցում կատարեց եկեղեցական երգերից մի քանիսը։ Այնուհետև շարժվեցինք դեպի Արփայի կիրճ։ Շարունակելով հասանք  Արատես։ Այստեղ էր գտնվում Արատեսի վանքը, սիրո տնակը, ակումբը, պանդոկը և այլն։ Սնվեցինք և սկսեցինք տեղավորվել տնակներում։ Երեկոյան ժամը վեցին եղավ ազգագրական պարի և երգի երեկո։ Սովորոցինք մի քանի պարեր, քննարկեցինք թե ինչ է ազգային երգն ու պարը։ Որից հետո եղավ խարույկը, հավաքվեցինք և քննարկեցինք կրթահամալիրի հետ կապված մի քանի հարցեր։ Հաջորդ օրը առավոտը սկսվեց ժամը ութին։ Նախաճաշեցինք և շրջեցինք Արատեսի տարածքով, ծանոթացանք մի շարք վայրերին, եղանք նաև սովորողների հետ Խաչոց ձորում։ Նաև միասնական ուժերով սկսեցինք մաքրել տարծքը։ Եվ դրանից հետո ունեցանք հյուրեր։ Եկել էին Հետք Մեդի Գործունեություն թիմի անդամները։ Ունեցանք բավական հետաքրքիր և Արատեսին ավելի լավ ճանաչողական օր։ Հաջորդ օրը վերկացը ժամը յոթին էր, որպեսզի կարողանայինք իջնել ձորակը, և ներքևից ևս ծանոթ լինել Արատեսին։ Այնուհետև հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Արտանիշի վրանային ճամաբար։ Ճանապարհին այցելեցինք նաև Իջևանատուն։ Հասնելով Արտանիշ ծանոթացանք տեղանքին, պատմեցինք ճամբարի մասին, նաև լողացինք և երեկոյան եկանք Երևան։ Այս երեք օրերը անցան բավական հագեցած և ուսուցողական։ Մենք ոչ միայն ծանոթացանք Արատեսի և Արտանիշի ճամբարներին, այլև ճանապարհին գտնվող բոլոր հայրենագիտական վայրերին։

Կից ներկայացնում է հոլովակ՝

https://youtu.be/ZwiGJQPMLqE?si=lITE_olLFJXbB1vP

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы