Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում (հարավային դպրոցի սովորողների հետ)

Նախագծի իրականացման ժամանակը՝ ապրիլի 9, 2024, ժ 10:00-10:30

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների 4-5-րդ սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ Տաթև Մկրտչյան և Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղեր կազմելու համար նոր ծրագրային հարթակի ուսուցում՝ learningapps.org
  • Նոր խնդիրների կազմում
  • learningapps.org -ի միջոցով  ուսումնական խաղերի ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի խնդիրները.

  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների ճիշտ ընտրություն, ուսումնասիություն և կիրառում
  • Կազմած խնդիրների հիման վրա ուսումնական խաղերի փաթեթի կազմում

Ընթացքը՝

  • Արևմտյան դպրոցի սովորողները Հարավային դպրոցի ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես Learningapps.org ուսումնական օնլայն հարթակում գրանցվել և կազմել օնլայն ուսումնական խաղեր
  • Միասին կկազմեն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ
  • Իրենց կազմած խնդիրներից Learningapps.org-ի միջոցով կկազմեն ուսումնական խաղեր
  • Սովորողները ուսումնական խաղեր կազմում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական եղանակով։

Արդյունքը՝

  • Նոր ծրագրային օնլայն ուսումնական հարթակների և ծրագրերի յուրացում
  • Նոր և հետաքրքիր մաթեմատիկական օնլայն խաղերի փաթեթի կազմում
  • Մասնակցություն Դիջիթեք2024-ին։
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ

15․03․2024

Կշռումով, մասերով և շենքի համարակալման հետ կապված խնդիրներ

  1. Անիի մոտ կա 3 հատ 500 դրամանոց մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է։ Նա գիտի, որ կեղծը թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս պետք է գտնի կեղծ մետաղադրամը Անին։
  2. 500 դրամանոց 7 մետաղադրամներից մեկը կեղծ է և թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի երկու կշռումով որոշի՛ր կեղծը։
  3. Մարտի 8-ի առթիվ Լիլիթը 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Եվան վարդերի համար որքա՞ն վճարեց։
  4. Շենքի ամեն հարկում կա երեք բնակարան։ 21-րդ բնակարանը ո՞ր հարկում է։
  5. 5 հարկանի բազմամուտք շենքի երկրորդ հարկում ո՞ր համարի բնակարաններն են, եթե ամեն հարկում կա 4 բնակարան, իսկ շենք ունի 100 բնակարան։
  6. Աշոտն ունի երկու անգամ ավելի քարտեր, քան Ռաֆայելը։ Միասին ունեն 27 քարտ։ Ամեն մեկը քանի՞ քարտ ունի։
  7. Լեոն ունի 4 անգամ շատ ընկույզ, քան Հայկը։ Նրանք միասին ունեն 65 ընկույզ։ Ամեն մեկը քանի՞սն ունի։

12․03․2024

Լուցկու հատիկներքով խնդիրներ

Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։

v6_1

1. 

v7_1
v8_1
v9_1
v10_1

Լուցկու հատիկներով կառուցիր հետևյալ պատկերը։ Այժմ, հեռացնելով 4 լուցկու հատիկ, ստացիր 5 քառակուսի։

5qarakusi1

01․03․2023

Գունավոր գնդիկների խնդիրներ

  1. Տուփում կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։

կարդալ ավելին
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы