Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Այսօր ուսումնասիրեցի Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածը, որտեղ խոսվում է կրթության մեջ երեխաների վատ սովորելուն նպաստող կամ պատճառ հանդիսացող շատ գործոններ:Ստորև կներկայացնեմ այն պնդումները, որոնց հետ համամիտ եմ.

Երեխաները դպրոցը համարում են վայր, ուր նրանք (ուսուցիչները) ստիպում են իրենց գնալ, որտեղ նրանք իրենց ստիպում են ինչ-որ բանով զբաղվել, և որտեղ նրանք ցանկանում են իրենց ամենատարբեր անախորժություններ պատճառել, եթե երեխաները չեն պարապում կամ վատ են պարապում:

Ըստ էության, մանկավարժի խնդիրը աշակերտների կողմից նյութը յուրացնելուն միտված մշտական ստուգումները և թեսթավորումը չեն: Մանկավարժի խնդիրը ոչ թե մշտական ստուգումներն են, այլ նյութի ճիշտ և մատչելի ուսուցանումը:

Սովորողների շրջանակում այն սովորողները, ովքեր չեն կարողանում հասցնել իրենց հասակակիցների հետ բախվում են մի շարք խնդիրների, սակայն շատ կարևոր է այդ խնդրի բուն էությունը հասկանալը, քանի որ դա ոչ թե անհաջողություն է, այլ աշխատանքի մեջ թերացում, որը կարելի շատ արագ հաղթահարել։

Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Կարծում եմ, որ երեխան միանգամից կարող է շատ բան սովորել: Հատկապես ճիշտ և արդյունավետ մեթոդների կիրառման դեպքում: Պարզապես անհրաժեշտ է համբերատար լինել և ընտրել նյութն ու գաղափարը հաշվի առնելով սովորողի տարիքային առանձնահատկությունները:

Վերլուծություն «Միջնակարգ դպրոցի մղձավանջը» հոդվածի վերաբերյալ

Այս հոդվածը մի շարք երկրների դպրոցներում կրթության և դաստիարակության մասին էր։ Հոդվածում խոսվում է, թե դպրոցում ինչպես են նախ դաստիարակում սովորողներին, իսկ հետո թե դրա արդյունքում ինչերի կարող են հանգել։

կարդալ ավելին
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы