30․01․2024

Խնդիրներ

  1. Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։
    1) 54 մ/ր
    2) 60 մ/ր
    3) 72 մ/ր
    4) 75 մ/ր
  2. Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
    1) 3
    2) 4
    3) 5
    4) 6
  3. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
    1) 1
    2) 3
    3) 5
    4) 9
  4. 4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
    1) 6
    2) 8
    3) 5
    4) 7
  5. Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկում կա3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։ Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։
  6. Առնոն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Առնոն:

Ճանաչենք Սերգեյ Փարաջանովին

Այց Փարաջանովի տուն-թանգարան

Մասնակիցներ՝ MathWizards ջոկատ

Ժամկետը՝ Հունվարի 24-ին, ժամը՝ 10:15-13:30

Վայրը՝ Փարաջանով փողոց 1, Երևան

Մեկնում՝ 10։15

Ժամանում՝ 13։30

Նախահաշիվ՝ 800 դրամ

Նպատակը՝

  • Սերգեյ Փարաջանովի և նրա արվեստի հետ ծանոթացում
  • Արվեստի գործերը վերլուծելու և հասկանալու կարողության զարգացում

Պատասխանատուներ՝ Միլենա Սիմոնյան, Տաթև Մկրտչյան

Անհրաժեշտ իրեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • Ուսապարկ, սնունդ, ջուր

Երթուղի՝  Մայր Դպրոց—Փարաջանովի տուն-թանգարան—Մայր Դպրոց

Մեքենա՝ 60DQ077

Նստատեղ՝ 18

Վարորդ՝ Սարգիս Ավագյան

Մասնակիցներ՝

  1. Լուիզա Գևորգյան 7-3
  2. Մանե Օհանջանյան 7-3
  3. Աննա Ոսկանյան 7-3
  4. Նատալի Գալստյան 6-3
  5. Էլիզա Տիգրանյան 6-3
  6. Վիկտորյա Առուստամյան 6-2
  7. Մուշեղ Կայայան 6-3
  8. Մանե Մաչկալյան 6-4
  9. Դանիել Խալափյան 6-3
  10. Ալեն Մկրտչյան 6-3
  11. Մարկ Անանյան 6-3
  12. Սամուել Խուդոյան 6-1
  13. Աստղիկ Գալոյան 6-3
  14. Ռազմիկ Մեսրոպյան 6-4
  15. Արեգ Իբրանյան 6-4
  16. Ժորա Գիժլարյան 6-4
  17. (Լրամշակվում է)

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1

Ճամբարային երրորդ շաբաթվա առաջին օրը սկսեցինք խոհանոցային գործունեությամբ, պատրաստեցինք պիցցաներ մեր նախընտրած բաղադրիչներով և իհարկե համտեսեցինք, բավականին համեղ էին ստացվել: Օրվա մյուս կեսին ունեցանք կինոդիտում փոքր դահլիճում, դիտեցինք Վոնկա ֆիլմը, շոկոլադագործ Ուիլի Վոնկայի մասին:

Օր 2

Երկրոդ օրը Հարավային դպրոցի սովորղների հետ միասին պատրաստեցինք պիցցաներ։

Օր 3

Երրորդ օրը թանգարանային էր: Այցելեցինք կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարան, արվեստագետի 100 ամյակի առիթով, ուսումնասիրեցինք նրա կյանքն ու ստեղծագործությունները, ճամբարականները շատ տպավորված էին նրա արվեստով, հատկապես իր կոլաժներով:

Օր 4

Չորրորդ օրը նույնպես մեզ մոտ նախագծային էր: Ամփոփեցինք մեր աշխատանքները, ունեցանք երգի և պարի ժամեր, ճամբարականները սովորեցին նոր ազգագրական պարեր և երգեր:

Օր 5

Վերջին օրը սովորղները ավարտեցին իրենց հանձնարարված առաջադրանքները, ը բերեվեց այն վերջնական տեսքի։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1

Առաջին օրն աշխատեցինք մեր նախագծ վրա։ Ճամբարականները մի քանի խմբերով սկսեցին աշխատել գրքույկի դիզայնի վրա, քվեարկության միջոցով կընտրենք լավագույն տարբերակը։ Մեր ջոկատի համար որոշեցինք անուն, մի քանի տարբերակներից մեծամասնությունն ընտրեց «MathWizards» անունը։

Օր 2

Երկրորդ օրը, առաջին ժամն անցկացրեցինք դեպի Սևաբերդ ճամփորդության նախապատրաստությամբ։ Երկրորդ ժամն անցկացրեց Էդիտա Կարապետյանն իր բարբառային նախագծով։ Երրորդ ժամին արդեն ուղևորվեցինք դեպի Սևաբերդ, որտեղ հրաշալի ժամանակ անցկացրինք, սահեցինք, խաղացինք, վայելեցինք վերջապես ձմեռը։

Օր 3

Չորրորդ օրը ևս աշխատեցինք մեր գրքույկի դիզայնի վրա, կատարած թարգմանական աշխատանքները մեկտեղեցինք։ Քննարկեցինք գալիք ճամփորդությունների մանրամասները։ Մեկ դասաժամ իր նախագծով մեզ մոտ էր Միքայել Խուդավերդյանը, ճամբարականներին հետաքրքրել էր նախագիծը, որը արհեստական բանականության և մեդիագրագիտության մասին էր։

Օր 4

Չորրորդ օրը սկսեցինք ճամփորդության նախապատրաստություններով։ Օրն անցկացրինք սահադաշտում չմշկելով, որին ճամբարականներն ամենաշատն էին սպասում։ Մեկմեկու օգնում էին, սովորեցնում սահել և արդյունքում ուրախ ժամանցը չէր տուժում։

Օր 5

Այս օրը հավաքագրեցինք մաթեմատիկական խնդիրը, և այնուհետև թարգմանեցինք ըստ իրենց ընտրած լեզվով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы