Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Օր 1

Առաջին օրն աշխատեցինք մեր նախագծ վրա։ Ճամբարականները մի քանի խմբերով սկսեցին աշխատել գրքույկի դիզայնի վրա, քվեարկության միջոցով կընտրենք լավագույն տարբերակը։ Մեր ջոկատի համար որոշեցինք անուն, մի քանի տարբերակներից մեծամասնությունն ընտրեց «MathWizards» անունը։

Օր 2

Երկրորդ օրը, առաջին ժամն անցկացրեցինք դեպի Սևաբերդ ճամփորդության նախապատրաստությամբ։ Երկրորդ ժամն անցկացրեց Էդիտա Կարապետյանն իր բարբառային նախագծով։ Երրորդ ժամին արդեն ուղևորվեցինք դեպի Սևաբերդ, որտեղ հրաշալի ժամանակ անցկացրինք, սահեցինք, խաղացինք, վայելեցինք վերջապես ձմեռը։

Օր 3

Չորրորդ օրը ևս աշխատեցինք մեր գրքույկի դիզայնի վրա, կատարած թարգմանական աշխատանքները մեկտեղեցինք։ Քննարկեցինք գալիք ճամփորդությունների մանրամասները։ Մեկ դասաժամ իր նախագծով մեզ մոտ էր Միքայել Խուդավերդյանը, ճամբարականներին հետաքրքրել էր նախագիծը, որը արհեստական բանականության և մեդիագրագիտության մասին էր։

Օր 4

Չորրորդ օրը սկսեցինք ճամփորդության նախապատրաստություններով։ Օրն անցկացրինք սահադաշտում չմշկելով, որին ճամբարականներն ամենաշատն էին սպասում։ Մեկմեկու օգնում էին, սովորեցնում սահել և արդյունքում ուրախ ժամանցը չէր տուժում։

Օր 5

Այս օրը հավաքագրեցինք մաթեմատիկական խնդիրը, և այնուհետև թարգմանեցինք ըստ իրենց ընտրած լեզվով։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы