Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 1-5

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ Հուլիսի 1

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 56

Ջոկատավար՝ Տաթև Մկրտչյան

Էլ. հասցե՝ tatevmkrtchyan@mskh.am

Հեռախոս՝ 094821515 (WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Հուլիսյան ճամբարի նախագծի բովանդակություն.

Հուլիսի 1․ երկուշաբթի

• 9:00-9:20 -Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00- Ծանոթություն ճամբարականներին

• 11-00-11:20-Նախաճաշ

•11:20-12:55-Ազգային երգ ու պար

• 13:00-13:40-Լող

• 14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Մաթեմատիկական խաղեր

15:10-16։00-Բակային խաղեր

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 2.երեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Քաղաքային թափառումներ, քայլք Բանգլադեշում

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-12:35-Լուսանկարչական պլեներ

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Սեղանի խաղեր

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ֆիլմի դիտում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 3. չորեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00- Ազգագրական փառատոնի շրջանակներում այց ինժեներական ատեղծագործության լաբորատորիա

• 11:20-13:00-Ընթերցանություն

11:00-11:20-Նախաճաշ

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Մաթեմատիկական խնդիրենրի լուծում

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ուրախ խոհանոց, քաղցր բամբակների պատրաստում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 4. հինգշաբթի

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, Առավոտյան ընդհանուր պարապմունք

9։20-11:00 Քայլք-ճամփորդություն կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

• 11:00-11:45-Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

• 12:00-12։30-Նախաճաշ

• 12:30-13:10-Լող

• 13:10-14:00-Ֆիլմի դիտում

14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Տեխնոլոգիակսն աշխատանք

•15:10-16:00-Լող

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Մայիս ամսվա նախագծեր.

Մայիսյան 19-րդ հավաք

Հավաքի ուղեցույց

Հավաքի բովանդակությունը

Ամփոփման ներկայցավող պահանջներ

1. Առարկայական ծրագրերի լրամշակում մաթեմատիկա դասավանդողների հետ։

Մաթեմատիկա դասավանդողները խմբերով ըստ օղակների ՝ կրտսեր, միջին, ավագ, լրամշակում ենք մաթեմատիկա առարկայի ծրագրերը։

Հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններում

Հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 6-րդ դասարանում

Մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն առարկայական ծրագիր

Տևողությունը՝  01.05.2024-31.05.2024
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց և Հարավային դպրոց
Մասնակիցները՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ ,Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությամբ խմբեր։
Պատասխանատուներ՝ Տաթև Մկրտչյան

Աշխատանքային նախագծեր՝

29.04-03.05
06.05-10.05
13.05-17.05
20.05-24.05
27.05-31.05

19-րդ հավաքի շրջանակում իրականացվող նախագծեր՝

Մայիսի 10՝ Համագործակցային նախագիծ․ Արմավիրի մարզի դպրոցներից մեկի հետ

Մայիսի 14` Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությամբ ստուգատես.համագործակցություն Հյուսիսային դպրոցի ընտրության խմբի հետ։

Այցելություն Գիտության և Տեխնիկայի թանգարան

Ճամփորդության վայրը՝  Գիտության և Տեխնիկայի թանգարան


Օրը` ապրիլի 18

Մասնակիցներ` 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 

  • Գիտության և տեխնիկայի նվաճումների ծանոթացում
  • Ծանոթացում նորահայտ և հայտնի գիտնականներին, նրանց աշխատանքներին և հայտնագործություններին
  • Սեր և հետաքրքրություն գիտության ու բնագիտական առարկանների նկատմամբ
  • Ժամանակի, արագության, հեռավորության, ժամանակագրության վերաբերյալ խնդիրների կազմում ու լուծում:

Նախագծի խնդիրները.

  • Կազմել ճամփորդական նախագիծ
  • Օգտվելով տեղեկատվական աղբյուրից` բլոգներում ունենալ նյութ
  • Ճամփորդությունից ստացած տպավորություններով, ֆոտոներով, ֆիլմերով, ռադիոնյութերով կիսվել բլոգներում

Ճամփորդության կազմակերպման պատասխանատուներ` Միլենա Սիմոնյան, Տաթև Մկրտչյան

Ծրագիր

Երթուղի` Մայր դպրոց- Գիտության և Տեխնիկայի թանգարան- Մայր դպրոց

Մեկնումը` ապրիլի 18

10։30 — Մեկնում Մայր դպրոց

11։20-12։30- Մուտք Գիտության և Տեխնիկայի թանգարան

13։30- Վերադարձ դեպի Մայր դպրոց

Համակարգողներ՝ Միլենա Սիմոնյան (099-129-929), Տաթև Մկրտչյան (094-821-515)

Վարորդ՝

Մասնակիցներ՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում (հարավային դպրոցի սովորողների հետ)

Նախագծի իրականացման ժամանակը՝ ապրիլի 9, 2024, ժ 10:00-10:30

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների 4-5-րդ սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ Տաթև Մկրտչյան և Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղեր կազմելու համար նոր ծրագրային հարթակի ուսուցում՝ learningapps.org
  • Նոր խնդիրների կազմում
  • learningapps.org -ի միջոցով  ուսումնական խաղերի ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի խնդիրները.

  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների ճիշտ ընտրություն, ուսումնասիություն և կիրառում
  • Կազմած խնդիրների հիման վրա ուսումնական խաղերի փաթեթի կազմում

Ընթացքը՝

  • Արևմտյան դպրոցի սովորողները Հարավային դպրոցի ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես Learningapps.org ուսումնական օնլայն հարթակում գրանցվել և կազմել օնլայն ուսումնական խաղեր
  • Միասին կկազմեն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ
  • Իրենց կազմած խնդիրներից Learningapps.org-ի միջոցով կկազմեն ուսումնական խաղեր
  • Սովորողները ուսումնական խաղեր կազմում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական եղանակով։

Արդյունքը՝

  • Նոր ծրագրային օնլայն ուսումնական հարթակների և ծրագրերի յուրացում
  • Նոր և հետաքրքիր մաթեմատիկական օնլայն խաղերի փաթեթի կազմում
  • Մասնակցություն Դիջիթեք2024-ին։
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ

Մաթեմատիկական կոտորակները կենցաղում

Նախագծի ժամնակահատվածը՝ ապրիլ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողը տեսնի կոտորակենրի կիրառական լինելը
  • ընտանեկան բաղադրիչի ներառում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
  • Կոտորակներ թեմայի յուրացում

Ընթացքը․

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում, օրինակ՝

  • Խոհանցում: Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։
  • Կոտորակները կարող եք նաև   բացատրել խնձորի վրա։
    Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։
  • Գնումներում
  • Աշխատանքի բաժանման ժամանակ
  • Այժմ ինքներդ առաջարկեք, թե բացի թվարկվածից որտե՞ղ են կիրառվում կոտորակները։
  • Սովորողները կոտորակների վերաբերյալ կկազմեն խնդիրներ և ուսումնական խաղեր, տեաֆիլմեր։

    Արդյունքը՝
  • Սովորողի կողմից կոտորակներ թեմայի յուրացում
  • Սովորողների գործնական կարողությունների զարգացում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում և տեղադրում բլոգում
  • Սովորողները արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   կտեղադրեք բլոգում։

Ձոն ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Մարտի 8-ից  ապրիլի 7

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն
  • Սովորողների կողմից գարնան ու գարնանային տոներին նվիրված խնդիրների, ինչպես նաև խաչբառի կազմում և լուծում,
  • Ստեղծագործական ու տրամաբանական մտքի համադրում ու զարգացում,
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում,

Ընթացքը՝

Ձոն ստուգատեսի շրջանում սովորողները կկազմեն խաչբառներ,տոնին ընդառաջ խնդիրների լուծում և կազմում։

Խաչբառ 4-5 րդ դասարանի սովորողների համար

Սովորողների կազմած խնդիրներ՝

Արդյունքը՝

  • Սովորողների ստեղծագործական  ու  տրամաբանական մտքի համադրում ու զարգացում
  • Սովորողները  գարնան ու  գարնանային տոներին նվիրված իրենց կազմած  խնդիրները, ինչպես նաև խաչբառերը  կտեղադրենք իրենց բլոգներում։

Ալքեսանդրա Սչանյան

Վահե Հովհաննիսյան

Արման Աղաջանյան

Համագործակցային նախագիծ. Արմավիրի մարզի՝ Տանձուտի միջնակարգ դպրոցի հետ

«Սովորող սովորեցնող» նախագիծ Արմավիրի մարզում՝ Տանձուտի միջնակարգ դպրոցի հետ

Բլեյան բաց ցանցի ներկայացում, տարածում, կրթական փոխանակումներ

Օրը՝  10․05․2024

Վայրը՝  Տանձուտի միջնակարգ դպրոց

Մեկնումը՝ 9։20, վերադարձը՝ 15։00

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի չորրորդ դասարանի սովորողներ

Ճամփորդության կազմակերպման պատասխանատուներ` Տաթև Մկրտչյան, Ջուլիետտա Ղազարյան

Նպատակը՝

  • Ազգային երգ ու պարի տարածում
  • Բլոգային ուսուցման ծանոթացում
  • Մաթեմատիկական ֆլեշմբի տարածում
  • Շփում իրենց տարիքակիցների հետ
  • ՏՀՏ կիրառում

Ընթացքը՝

9:00-9:15` Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

9։20-10։15՝ Մեկնում՝ Տանձուտի միջնակարգ դպրոց

10։15-10։30 Հանդիպում Տանձուտի միջնակարգ դպրոցի սովորողների հետ (դիմավորումը ՝ դպրոցի փոխտնօրեն՝ Նոյեմզար Հովհաննիսյան), շրջայց դպրոցում

10։30-11։00՝ Միասնական ընդմիջում

11։00- 11։30՝ Հրավային դպրոցի սովորողները կծանոթացնեն իրենց ուսումնական բլոգներին, բլոգային ուսուցում

11։30-12։30՝ Համբարձման երգերի ուսուցում (պատասխանատու՝ Ջուլիետտա Ղազարյան)

12։30-13։00՝ Հրավային դպրոցի սովորողները կսովորեցնեն պատրաստել QR կոդեր և փազլներ

13։00-13։15 ՝ Միասնական ընդմիջում՝ դպրոցի այգում

13։20-13։50՝ կլուծեն այդ ամսվա ֆլեշմոբի առաջին մակարդակը( պատասխանատու՝ Տաթև Մկրտչյան)

13։50-14։10՝ Այցելություն Տանձուտի Սբ․ Սահակ եկեղեցի

14։10-15։00- վերադարձ

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս

Համբարձման երգեր

Վարորդ՝ Արամ Խաչատրյան, հեռ․091319536

Մեքենա՝ 60CO077

Մասնակիցներ՝

Ալեքսանդրա Սչանյան- 4․3 դասարան

Ալեն Բայրամյան- 4․3 դասարան

Քրիստինա Շեյնթանյան- 4․3 դասարան

Ալիսա Բաղդասարյան- 4․3 դասարան

Լիա Բադոյան -4․3 դասարան

Գագիկ Չատինյան- 4․3 դասարան

Դավիթ Սահակյան- 4․3 դասարան

Անահիտ Սարգսյան- 4․3 դասարան

Լևոն Շահբազյան- 4․3 դասարան

Շուշան Մկրտչյան- 4․3 դասարան

Աիդա Բաղիրյան — 4․2 դասարան

Ֆրեդ Հակոբյան- 4․2 դասարան

Անահիտ Ավետիսյան- 4․2 դասարան

Ալիկ Կիրակոսյան — 4․2 դասարան

Վահե Հովհաննիսյան- 4․2 դասարան

Սովորող-սովորեցնող/ Փազլների ստեղծում JIGSAWPLANET հարթակում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 6-մարտի 1

Տեսակը՝ Համագործակցային

Մասնակիցներ՝ Հարավային և Հյուսիսային դպրոցի մաթեմատիկա խմբի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ Տաթև Մկրտչյան, Շողիկ Զեյնալյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ծանոթացում JIGSAWPLANET հարթակին
  • JIGSAWPLANET հարթակում փազլների ստեղծում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղծել փազլների ուսումնական փաթեթ

Ընթացքը՝

Հյուսիսային դպրոցի մաթեմատիկա խմբի սովորղները, պետք է Հարավային դպրոցի սովորղներին ծանոթացնեն նախ՝JIGSAWPLANET հարթակին։ Այնուհետև միասին կկազմեն տարբեր փազլներ։ Նկարները պատկերվում է paint ծրագրում։ Պատկերում ենք հետևյալ երկրաչափական պատկերներից որևէ մեկը․

  • Քառակուսի
  • Ուղղանկյուն
  • Եռանկյուն
  • Բազմանկյուն
  • Շրջան

Արդյունքը՝

Ձեր աշխատանքները կարող եք ուղարկել իմ էլ․ հասցեին (tatevmkrtchyan@mskh.am):

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы