Սովորող-սովորեցնող/ Փազլների ստեղծում JIGSAWPLANET հարթակում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 6-մարտի 1

Տեսակը՝ Համագործակցային

Մասնակիցներ՝ Հարավային և Հյուսիսային դպրոցի մաթեմատիկա խմբի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ Տաթև Մկրտչյան, Շողիկ Զեյնալյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ծանոթացում JIGSAWPLANET հարթակին
  • JIGSAWPLANET հարթակում փազլների ստեղծում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
  • Ստեղծել փազլների ուսումնական փաթեթ

Ընթացքը՝

Հյուսիսային դպրոցի մաթեմատիկա խմբի սովորղները, պետք է Հարավային դպրոցի սովորղներին ծանոթացնեն նախ՝JIGSAWPLANET հարթակին։ Այնուհետև միասին կկազմեն տարբեր փազլներ։ Նկարները պատկերվում է paint ծրագրում։ Պատկերում ենք հետևյալ երկրաչափական պատկերներից որևէ մեկը․

  • Քառակուսի
  • Ուղղանկյուն
  • Եռանկյուն
  • Բազմանկյուն
  • Շրջան

Արդյունքը՝

Ձեր աշխատանքները կարող եք ուղարկել իմ էլ․ հասցեին (tatevmkrtchyan@mskh.am):

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы