Մաթեմատիկական նախագիծ

Թեմա՝  Լուծի՛ր առաջադրանքները և հասիր վերջնակետին։

Նպատակը՝  Խաղի նպատակն է օգնլել սովորողին հասկանալ թե ինչ է նշանակում կյանքում հաղթահարել դժվարությունները և հասնել իր ուզած կետին։ Այս խաղի շնորհիվ սովորղին կփորձենք օգնել դառնալ ավելի նպատակասլաց և ճիշտ կողմորոշվող։

 Խնդիրներ՝  Նպատակին հասնելու համարմեր առջև ունենք տվյալ խնդիրները․

1Գտնել  առաջադրանքի ճիշտ պատասխանը։

2 Գնալ ճիշտ ուղղությամբ։

Մասնակիցներ՝  4րդ և 5-րդ դասարանի սովորողները։

Նախագծի իրականացման տևողությունը՝  Երկու շաբաթը մեկ։

Նախագիծն իրականացնող՝  Տաթև Մկրտչյան

Ընթացքը՝  Սովորողները փորձում են ճիշտ լուծելով առաջադրանքները՝ հերթականությամբ գնալ առաջ, և հասնել լաբիրինթի վերջին, որտեղ հենց պատկերված կլինի դրոշակը։ Հասնելով այդտեղ՝ նրանք կհասկանան, որ հասան վերջին՝ այսինքն իրենց նպատակին։

Արդյունքը՝  Տեսանյութ։

Մանկավարժական ճամբար ՕՐ ՉՈՐՈՐԴ

Այսօր մեր ճամբարի վերջին օրն էր։ Եվ այն սկսվեց ժամերգությամբ՝ Սրբ. Երրորդություն Եկեղեցում։ Այնուհետև քայլեցինք դեպի դպրոց մասնախմբերով հանդիպման։ Այսօրվա օրակարգում 2023-24 ուսումնական տարվա  9-12-րդ դասարանների  մաթ․ ծրագրի, մաթ․ ընտրության ծրագրերի ներկայացմանը, նաև ֆլեշմոբերի քննարկմանը։ Ավարտից հետո հավաքվեցինք Մարմարյա սրահում, որտեղ տեղի ունեցավ ԳՈՒԹԱՆ 2022-ի միջոցառման փորձը։ Այնուհետև այցելեցինք Քոլեջ, ծանոթացանք դպրոցի տնօրենին։ Տիկին Տաթև Բլեյանը մեզ ծանոթացրեց դպրոցին, և մի քանի ուսուցիչների հետ բաժանվեցինք և սկսեցինք միջավայրի խնամքի աշխատանքները։ Մեր խումբը աշխատում էր բույսերի հետ, և այդ ընթացքում բոլորս կարողացանք տնկել ծաղիկներ և խնամել այն։ Վերջացնելուց հետո եղավ համեղ ընդմիջում, և հենց քոլեջում հանդիպեցինք Մարիետա Սիմոնյանին, և քննարկեցինք հոդվածները։ Այնուհետև հանդիպում ունեցանք դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանին։ Մենք մասնակիցներս պատրաստել էինք հարցեր կրթահամալիրի հետ կապված։ Տիար Բլեյանը պատասխանեց մեր բոլորի հուզող հարցերին։ Այս հանդիպումը անցավ շատ հագեցած և շատ անմիջական մթնոլորտում։ Այսքանով ավարտվեց մեր ճամբարը։

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի վերլուծություն։

Կրթահամալիրում իրականացվում են ուսումնական ճամփորդություններ։ Ուսումնական ճամփորդությունները համարվում են կրթական համակրգի բաղկացուցիչ մաս։ Դրանք  համարվում են ինքնուրույն ուսումնական նախագծեր կամ ուսումնական պարապմունքներ, որոնք համապատասխանեցվում են մի շարք պահանջների

  • Նախ և առաջ մասնակիցները ծանոթանում են նախագծին, տեղեկություններ են հավաքում, ուսումնասիրում, պատրաստում են հարցեր, կենտորանանում են իրենց հետաքրքրող դրվագների և իրադարձությունների վրա։ Կազմում են նախագծեր, վերանայում են իրենց հաշվետվությունները, ծանոթանում են կրթահամալիրի մյուս մասնաճյուղերի , քոլեջների նախագծային աշխատանքներին, կատարում են լրացումներ և շարունակում մյուսների աշխատանքները
  • Կազմակերպվում են նաև հայրենագիտական ճամփորդություններ։ Դրանց բովանդակությունը ներառում է ՝

*հասարակագիտակա նև քաղաքացիական աշխատանք․ այս աշխատանքն իրենից ներկայացնում է նվերների պատրաստում այլ գործընկերների կա բնակիչների համար, ուսումնասիրվում են համայնքի խնդիրները

*հայագիտական, ազգագրական, բնահավաքչական, պատմագիտական աշխատանք․ աշակերտները ծանոթանում են պատմությանը, մշակույթին, ծեսերին և սովորույթներին

*ընթերցողի աշխատանք․ ծանոթացում տարբեր ստողծագործողների գործերին, ԶԼՄ-ներիի ուսումնասիրություն

*աշխարհագիտական, բնագիտական աշխատանք․ ուսումնասիրվում են այն բոլոր կանգառները մինչև նպատակակետ, տեղի հուշարձանների, լճերի, գետերի, անտառների ուսւոմնասիրում

*բնապահպանական․ ուսումնասիրվում են բնապահպանական խնդիրները, ներկայացվում են կոնկրետ նախագծեր

*մշակութային , կազմակերպվում են համերգների , ճարտարապետական և մշակութային աչրեքների ուսումնասիրություն

*տնտեսագիտական․ իրականացվում են նախագծի հաշվարկներ, հաշվվում են ծախսերը, կատարում համեմատություններ, կատարվում է նախագծի էժանացման աշխատանքներ

*տեխնոլոգիական աշխատանք․ կազմակերպվում է սննդի հարցը, տարախծքի բարելավվումը

*ուսումնական այլ աշխատանքներ

  • Բոլոր աշխատանքների ներգրավում մեդիագրադարանում
  • Աշխատանքի ուղությունների ներկայացում և լուսաբանում

Այսպիսի աշխատանքը պետք է տեղ գտնի իր բոլոր կետերով մեդիագրադարում , որտեղ ներկայացված կլինեն ճամփորդության պատմությունն ու քարտեզը։

Բոլոր աշխատանքները ներկայացվում են տնօրենին և կազմակերպվում ու հաստատվում նրա հրամանով։ Ճամփորդությունները կազմակերպվում են քաղաքի ներսում, քաղաքից դուրս։

Քաղաքի ներսում կազմակերպվում են այցեր թանգարաններ, կինոներ, թատրոններ, ներկայացումներ։ Բոլորը կազմակերպվում են դասերից հետո։ Եթե իրականցվում են ուսումնական օերրին, դասաժամերի հաշվին ապա դրանք լրացվում են հեռավար ուսուցման միջոցով։

Քաղաքից դուրս իրականցվող միջոցառումները հաստատում է տնօրենը, դրանց պատճառով բաց թողնված դասերը կրկին լրացվում են հեռավար»

Քաղաքից դուրս ճամփորդություններ համար դիմում է ներկայացվում առնվազն 10 օր առաջ, որը պետք է հաստատվի , այստեղ ՝ դիմումում պետք է ներկայացված լինեն օրը, ժամը, վայրը, մասնակիցների քանակը։ Եթե աշակերտների թիվը գերազանցում է 10 ապա պետք է ներգրավվեն բացի ուսուցչից նաև օգնականներ։Պետք է ներկայացվեն նաև ֆինանասական աղբյուրները, ճամփորդության նպատակը, խնդիրները։

Ճամփորդության ժամանակ աշակերտների անվտանգության պատասխանատվությունը կրում է ղեկավարը։ Անհրաժեշտ է ունենալ առաջին բուժօգնության արկղիկ, աշակերտները պետք է ունենան անհատական պարագաներ, մարզակոշիկներ, քնապարկ։

 Այսպիսի ճամփորդությունների համար տնօրենին ներկայացվում են հաշվետվություններ, և տնօրենի որոշմամբ առաջարկվում են լրավճարներ ըստ աշխատավարձի ցուցանիշի սանդղակի։

Միցիո Կակու «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հոդվածի վերլուծություն։

«Ապագայի ֆիզիկան» գրքում նշված է, որ շուտով կրթության հիմքում կլինեն համացանցի տեխնոլոգիաներն ու «Google Glass» տեսակի գաջեթները: Այստեղ՝ իմ կարծիքով կաշխատեն մի քանի անձիք, ովքեր կստեղծեն այդ գաջեթները, և մնաց հազարավոր մարդիկ կկարողանան հեշտությամբ օգտվել այդ գաջեթներից։ Սովորղները արդեն կկարողանան քննության հարցերի պատասխանները գտնել շատ հեշտությամբ, և կկարողանան նաև շատ անհրաժետ տեղեկություններ հավաքել։ Այսինքն՝ այս ամենը ստեղծվելով, սովորողները չեն փորձի մարզեն իրենց ուղեղը, հենց իրենք լուծելով առաջադրանքները։ Այս հոդվածում նշված է, որ ավելի մեծ դեր կունենա արհեստական ինտելեկտը, բայց եթե մենք գնանք այդտեղ մարդկային շփումը կվերանա, և մարդիկ չեն կարողանա առերես շփել իրենց աշխատակիցների հետ՝ զրուցելով իրենց հետաքրքրող հարցերից, այլև ինչպես նշված է հոդվածում բավական կլինի ընդամենը մոտենալ պատին ու ասել.
— Ցանկանում եմ կենսաբան-պրոֆեսորի հետ զրուցել: Եվ ռոբոտը կզրուցի այդ անձնավորության հետ։ Ապագայում հաջղության հասնելու համար պետք է մարդ կարողանա ինքնակրթվել, ունենա ստեղծագործելու ունակություն, զարագացնի իր երևակայությունը և այլն։ Այս ամենով մարդը ապագայում կլինի հաջողակ։ Իմ կարծիքով հենց նույն արհեստական ինտելեկտը ստեղծում է մարդը, և մարդն է տալիս այն հրահանգները, թե ինչ նա կարող է անել, այսինքն՝ մենք ինչքան էլ գնանք արհեստական ինտելեկտին, մարդու գործունությունը երբեք չի կարող վերանալ, որովհետև հենց մարդն է ստեղծողը արհեստական ինտելեկտը։

Մանկավարժական ճամբար ՕՐ ԵՐՐՈՐԴ

Ժամը 9։00 արդեն բոլոր ուսուցիչները Մարմարյա սրահում էին, և պատրաստվում էին մանկավարժական ընդհանուր պարապմունքին։ Այսօր ևս ունեինք մասնախմբով հանդիպում։ Քննարկվեց միջին դպրոցի ուսումնական ծրագիրը, և ֆլեշմոբերի հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ հանդիպեցինք տիկին Նառա Նիկողոսյանին, և նա մեզ ներկայացրեց դպրոցին։ Մի քանի ուսուցիչներին կցվեցինք, և սկսեցինք միջավայրի խնամքի աշխատանքները։ Հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանին, ով մեզ ներկայացրեց դպրոցի կարգերը։ Հանդիպեցինք նաև դպրոցի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին, ում հետ քննարկեցինք դպրոցի հետ կապված բոլոր հարցերը։ Եղավ համեղ ընդմիջում, որից հետո հանդիպեցինք Մարգարիտ Սարգսյանին։ Քննարկեցինք նախագծերի հետ կապված մի շարք հարցեր։Այսօր ևս շատ ուսուցողական էր և հագեցած։

Վերլուծություն Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց» հոդվածի վերաբերյալ։

Մեր օրերում հանրակրթական դպրոցներում ուսուցիչները սովորղներին ծանրաբեռնում են տնային առաջադրանքրերով, ինչը սթրեսի է ենթարկում նրանց։ Նույնը կարելի է ասել որոոշ պարատդրված առարկաների մասին։ Դպրոցը պետք է սովորղին տա ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև պետք է տա մի շարք հմտություններ՝ գրագիտություն, բարոյագիտություն, գեղագիտություն և ֆիզիկական կուլտուրա։ Գրագիտությունը՝ դա միայն մայրենի լեզվին տիապետելը չէ, այլև տարբեր ունակություններին տիրապետելու հմտությունները։ Բարոյագիտությունը՝ դա ինքնատիրապետման խնդիր չունենալու հմտությունն է, ճիշտ կողմորոշվելու հասարակության մեջ և մի շարք այլ հմտոթյուններին տիրապետելն է։ Ես կարծում եմ, որ գեղագիտության մասին այս միտքը շատ դիպուկ է, որ չպետք է սովորողին ստիպել սիրել գիրքը, այլ պետք է նրա մեջ ցանկություն առաջացնել, որպեսզի նա սիրով ընթերցի այն։ Տարիներ առաջ, երբ ուսուցիչը սովորողին ամառային արձակուրդներին հանձնարարում էր գրքեր կարդալ, նրանք այն սիրով էին անում , բայց միևնույն ժամանակ նաև պարտադրված։ Իսկ այսօր կցանկանայի, որ սովորողն ինքն հայտներ ցանկություն ընթերցել գիրքը, այլ ոչ ուսուցչի պարտադրանքով լիներ այն։ Ֆիզիկական կուլուրա ասելով, ես կանդրադառնամ այն հանգամանքին, որ հանրակարթական դպրոցներից շատերում չկա բժշկական կուլտուրա ասվածը․ ինչն էլ նպաստում է նրան, որ կան սովորղներ ովքեր չեն կարողանում մասնակցել այդ դասերին։ Այսպիոսվ հոդվածը կվերլուծեմ այս կերպ, որ չպետք է սովորղին ստիպել դասագրքերում զետեղված առաջադրանքները լիովին կատարել, այլ պետք է թողնել սովորողը ազատ մտածի և ինքնուրույն ստեղծագործի։

Մանկավարժական ճամբար ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Օրը սկսվեց Մարմարյա սրահում։ Այստեղ հավաքված բոլոր մանկավարժները միասին երգում և պարում են։ Ավարտից հետո սկսվեց մասնախմբերով հավաքները։ Այս ընթացքում քննարկվեց նոր դասագրքերը և նոր չափորոշիչները։ Այնուհետև քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ գտնվում է Ագարակը։ Ագարակում մասնակցեցինք ձիերի մաքրման աշխատանքին, որը շատ տպավորիչ էր, և մենք ինչ-որ չափով կարողացանք մեր վախերը դուրս հանել մեր միջից։ Այնուհետև հանդիպում ունեցանք տիկին Մարիետայի հետ, որի ընթացքում քննարկվեց նախորդ օրվա հոդվածը, ունեցանք տարբեր կարծիքներ հոդվածի վերաբերյալ։ Այնուհետև ընդմիջեցինք և վերադարձանք, որպեսզի հանդիպեինք Մարգարիտա Սարգսյանին։ Տիկին Մարգարիտան ծանոթացրեց մեզ նախագծերին։ Այս ամենից հետո մեզ այցելեց տիկին Լուսինե Փաշյանը, ով մեզ ծանոթացրեց կրթահամալիրի Օրացույցին։ Այսքանով ավարտվեց վերապատրաստման օրը։ Այսօր ևս շատ ուսոցողական օր ունեցանք։

Մանկավարժական ճամբար ՕՐ ԱՌԱՋԻՆ

Օրը սկսվեց ժամը 9։00-ին։ Հանդիպումը տեղի ունեցավ Մարմարյա սրահում, որտեղ բացի ճամբարի մասնակիցներից հավաքվել էին նաև ողջ դպրոցի անձնակազմը։

Այնուհետև բաժանվեցինք մասնախմբերի, և ամենք ոք գնաց իր մասնագիտական առարկայի շուրջ քննարկամը։ Քննարկումը անցավ բավական արդյունավետ, ծանոթացանք դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչների հետ, և քննարկեցինք մեր հաջորդ օրերի կայանալիք հանդիպումները։ Քննարկումից հետո այցելեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ հանդիպեցինք դպրոցի տնօրենին։ Նա մեզ ներկայացրեց մի փոքր դպրոցի մասին, և սկսվեց դպրոցում պարտիզապուրակային միջավայրի խնամքը։ Ստորև ներկայացնում եմ լուսանկարներ՝

Այս ամենից հետո դպրոցում հանդիպեցինք Մարիետա Սիմոնյանին, ով մեզ համար պատրաստել էր մանկավարժության մասին հոդված, որը կարդալով պետք է կարողանայինք վերլուծել։ Նաև հանդիպեցինք Լուսինե Փաշայանին։ Քննարկումը անցավ բավական հագեցած, ունեցանք հարց ու պատասխան, նաև թե ինչպես կարող ես մուտք գործել դպրոց։

Այնուհետև ունեցանք շատ համեղ ընդմիջում։

Նույն վայրում հանիպեցինք Սուսան Ամուջանյանին, ով մեզ ներկայացրեց նկարահանման հմտությունները։ Քննարկվեցին տարբեր լուսանկարներ տարբեր դիրքերից, տարբեր տեղանքներում։

Այս օրը բավականին ուսուցողական էր և գերհագեցած։

Վերլուծություն հոդվածի վերաբերյալ։

Այս հոդվածում խոսվում էր, թե ինչպես դաստիարակել սովորողին։ Հոդվածը ուսուցիչ-սովորող, երեխա-մեծահասակ փոխհարաբերությունների մասին էր։ Նաև ինձ դուր եկավ այն միտքը, որտեղ ասվում էր, որ ամեն ուսուցիչ մղում է երեխաներին իր գիտության հիմունքներն ուսումնասիրելուն՝ մյուսներից միանգամայն առանձին։ Այսինքն լինելով մաթեմատիկայի ուսուցիչ` չպետք է սովորողին կենտրոնացնել միայն այդ առարկան, այլ պետք է կարողանալ կապեր գտնել մնացած առարկաների հետ.օրինակ` <<մաթեմատիկան երաժտության մեջ>>,<<մաթեմատիկան կերպարվեստում>>,<<մաթեմատիկան և քանադակագործությունը>> և այլն։ Նաև խոսվեց, որ դպրոցի գերագույն նպատակն իրականում պետք է լինի անհատականության զարգացումը, այն ինչ դա մեր օրերում շատ քիչ է հանդիպում։ Նաև պետք է կարողանալ համագործակցել. օրինակ` երեխա-մեծահասակ, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-ծնող, սովորղ-աշակերտ և այլն։ Այսպիսով դպրոցում պետք է նաև սովորեցնել, թե ինչպես հասկանալ դիմացինին, ինչպես օգնել ընկերոջդ, պետք է դաստիարակել հադուրժողականություն, և նաև գալ նրան, որ սովորողը կարողա ազատ ստեղծագործել։ Եվ կարևոր է նաև,որ սովորողը ծանոթ լինի իր մշակույթին։

Կամավորական աշխատանքի ամփոփում։

https://wordpress.com/post/mkrtchyan6.wordpress.com/92

https://wordpress.com/post/mkrtchyan6.wordpress.com/113

https://wordpress.com/post/mkrtchyan6.wordpress.com/122

https://wordpress.com/post/mkrtchyan6.wordpress.com/135

https://wordpress.com/post/mkrtchyan6.wordpress.com/149

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы