Մանկավարժական ճամբար ՕՐ ԵՐՐՈՐԴ

Ժամը 9։00 արդեն բոլոր ուսուցիչները Մարմարյա սրահում էին, և պատրաստվում էին մանկավարժական ընդհանուր պարապմունքին։ Այսօր ևս ունեինք մասնախմբով հանդիպում։ Քննարկվեց միջին դպրոցի ուսումնական ծրագիրը, և ֆլեշմոբերի հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ հանդիպեցինք տիկին Նառա Նիկողոսյանին, և նա մեզ ներկայացրեց դպրոցին։ Մի քանի ուսուցիչներին կցվեցինք, և սկսեցինք միջավայրի խնամքի աշխատանքները։ Հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանին, ով մեզ ներկայացրեց դպրոցի կարգերը։ Հանդիպեցինք նաև դպրոցի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին, ում հետ քննարկեցինք դպրոցի հետ կապված բոլոր հարցերը։ Եղավ համեղ ընդմիջում, որից հետո հանդիպեցինք Մարգարիտ Սարգսյանին։ Քննարկեցինք նախագծերի հետ կապված մի շարք հարցեր։Այսօր ևս շատ ուսուցողական էր և հագեցած։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы