Զարգացնել սովորողների մոտ մաթեմատիկական խնդիրները հետազոտելու, ուսումնասիրելու կարողություններ:
Համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն, անհրաժեշոտթւյուն(word, excel, geogebra, scratch):
Գիտակցի գիտելիքների կարևորությունը, դրանց կիրառության արդյունավետությունը կյանքում:
Գիտակցի թվի, թվաբանական գործողությունների, դրանց հատկությունների կարևորությունը առօրյայում և հետագա ուսումնական գործընթացում:
Սովորողի մոտ զարգացնել բանավոր հաշվելու կարողություններ:
Գիտակցի մեծությունների, դրանց չափման կարևորությունը և անհրաժեշտությունը առօրյայում և այլ ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս:
Կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը:
Գիտակցի ինքնուրույն և խմբով աշխատելու անհրաժեշտությունը:
Թեմա`
Խնդիրներ Կենգուրու միջազգային մրցույթից:
Խնդիրներ ֆլեշմոբից:
Հետաքրքաշարժ խնդիրներ, խաղեր ՏՀՏ կիրառմամբ:
Խնդիրներ լուցկու փայտիկներով:
Լաբիրինթ:
Մաթեմատիկական խաղեր:
Մտապահած թիվ:
Բանավոր հաշվարկ:
Մաթեմատիկական խաչբառեր:
Ինտելեկտուալ խաղեր:
Ուսումնական միջավայրը`
Ինտերնետ կապ, դասավանդողի և սովորողների անհատական գործիք (նոութբուք, նեթբուք կամ ծրագրին համապատասխան հեռախոս):
Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք։
Արդյունք`
Ուսումնական տարվա վերջում սովորողը գնահատվում է ստուգված կամ չստուգված, ելնելով իրականացված նախագծի վերջնարդյունքից, բլոգում հրապարակումների թվից: Սովորողը մասնակցում է մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատեսին (ուսումնական շրջանի ավարտ):
Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն Է։
Խնդիր`
Հետազոտական և որոնողական աշխատանքների կատարման հմտությունների զարգացում:
Հետաքրքրություն առաջացնել առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ:
Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրների լուծման կարողությունների ձևավորում
Տրամաբանական մտածողության զարգացում:
Սովորողների կողմից նոր ու հետաքրքրաշարժ խնդիրների կազմում ու լուծում:
Տալ խնդիրների ռացիոնալ լուծման եղանակները (բազմաթիվ լուծման եղանակներից գտնել առավել օպտիմալ լուծումը):
Տրամաբանական, լեզվական մտածողություն:
Զարգացնել մտքի արագությունը, հնարամիտ մտածողությունը:
Խնդրի լուծումն առանց անհայտի և ստանդարտ բանաձևերի ներմուծման գաղափարի:
1) ուսուցման նպատակը 6-8-րդ դասարաններում 2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը. 3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները 4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները 5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը. 6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների. 7) թեմաները և դրանց բովանդակությունը. 8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները. 9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը 10) Մեդիագրագիտություն 11) Ուս. ճամփորդություն
Մաթեմատիկա․ 6-րդ դասարան
1․ Բաժանի թիվը տրված հարաբերությամբ մասերի:
2․ Կազմի համեմատություններ, կիրառի համեմատությունների հիմնական հատկությունը, լուծի տրված համեմատությունը:
3. Հաշվի թվային արտահայտության արժեքը՝ կիրառելով թվաբանական գործողությունների օրենքները, հատկությունները, կատարման կարգը (նաև փակագծերի առկայությամբ):
4․ Տարբերի ուղիղ և հակադարձ համեմատականությունները։
5․ Սահմանի տոկոս հասկացությունը, արտահայտի մասը տոկոսով և հակառակը:
6․ Գտնի տրված թվի տրված մասը կամ տոկոսը:
7․ Պարզի, թե մի թիվը մյուսի որ տոկոսն է, մեծացնի կամ փոքրացնի թիվը տրված մասով կամ տոկոսով:
8․ Վերածի անկանոն կոտորակը խառը թվի և հակառակը:
9․ Գտնի ռացիոնալ թվի հակադիրը, հակադարձը և բացարձակ արժեքը:
10․ Գրի տասնորդական կոտորակը սովորական կոտորակի տեսքով և հակառակը (եթե արդյունքը վերջավոր տասնորդական կոտորակ է):
11․ Կատարի թվաբանական գործողություններ ռացիոնալ թվերի հետ՝ կիրառելով թվաբանական գործողությունների հատկությունները:
12․ Գրի և կարդա տառային արտահայտություններ, հաշվի դրանց արժեքը:
13․ Կլորացնի բնական թիվը և տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը:
14․ Համեմատի ռացիոնալ թվերը:
15. Հաշվի տվյալների միջին թվաբանականը, օրինակ` միջին աշխատավարձը, աշակերտների միջին գնահատականը:
16. Հավաքագրի տվյալներ (նաև ոչ թվային) և ներկայացնի աղյուսակի, սյունակային, գծային, շրջանային դիագրամների միջոցով:
17. Կարդա և մեկնաբանի անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից ու դիագրամներից:
18. Կազմի ընտանեկան բյուջե և կատարի հաշվարկներ:
19․ Համեմատի տարբեր աղբյուրներից ստացված եկամուտները:
21. Գաղափար ունենա պատահույթի մասին:
22. Գտնի բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնի նշված պայմանին բավարարողները:
23. Հասկանա տարբեր իրադրություններում հնարավոր ելքերի հավանականային բնույթը և հաշվի նշված պատահույթի հավանականությունը:
24. Տարբերի ասույթը ոչ ասույթից և հիմնավորի ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը:
25. Լուծի մեկ անհայտով պարզագույն գծային հավասարումներ:
26. Մոդելավորի և լուծի խնդիրը։ Կազմի խնդրի լուծման քայլաշար:
27. Լուծի համեմատության անհայտ անդամը գտնելու, շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ:
28. Լուծի խնդիրներ՝ նաև հավասարում կազմելով:
29. Արտահայտի միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով:
30. Գտնի քարտեզի կամ հատակագծի կետերի իրական հեռավորությունը և հակառակը` օգտվելով մասշտաբից:
* բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
Համապատասխանեցնել գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ժամանակակից նվաճումներին: Հնարավորինս համապատասխանեցված է այլ երկրների բովանդակություններին՝ չսահմանափակելու համար սովորողների հնարավորությունները։
Հնարավորություն ընձեռել սովորողներին ներգրավվելու հասարակության մեջ, կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում, ձևավորելու հիմնավորված տեսակետ:
Զարգացնռլ սովորողների ստեղծագործական ունակությունները։
Թեմաների ընտրությունը և բաշխվածությունը միտված է ազատ, քննադատաբար և տրամաբանված մտածելու, ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:
*ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6-8-րդ դաս․ սովորողները սովորում են մուտքագրել մաթեմատիկական սիմվոլները word-ում, բլոգում, սովորում են օգտվել GEOGEBRA ծրագրի գործիքաշարից։ Սովորողը ուսունական տարվա սկզբին ստանում է ուսումնական ձեռնակների, դասագրքրեի անհրաժեշտ հղումները։
*ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների 6-8-րդ դասարաններում դասաբաշխումը կատարվում է հետևյալ կերպ․
«Մաթեմատիկա» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝ պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին, բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները։
Գնահատման ձևը՝ քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող)։
Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով:
1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:
5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:
7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության, նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:
9-10 միավոր սահմանվում է որպես, նախագծային աշխատանքի յուրացման, նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից ձեռք բերելու, տարբեր աղբյուրներից հավաքելու, համադրելու ու նախագիծը վերջնական ամփոփ տեսքի բերելու համար: «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում մաթեմատիկայից նյութ հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին խնդիրներ առաջադրելու համար:
Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում, կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:
* Մեդիագրագիտություն
Կարողանում է կիրառել․
GEOGEBRA ծրագիրը, ծանոթ է ծրագրի գործիքաշարին
Բլոգում հրապարակում է մաթեմատիկական սիմվոլները
WORD-ով մուտքագրում է մաթեմատիկական սիմվոլները։
* Ուս․ ճամփորդություն
6-րդ դասարանի թեմաներ
Կոտորակներ։ Կոտորակների հետ գործողություններ։
Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
Բաժանելիության հայտանիշները
Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Տեքստային խնդիրներ
Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
Կանոնավոր և անկանոն կոտորակներ: Համեմատումը
Տառային արտահայտություններ
Տոկոսներ
Մասշտաբ
Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
Համաչափություն
Ամբողջ թվեր
Բացասական և դրական թվեր։ Կոորդինատային ուղիղ
Ամբողջ թվի հակադիր թիվը
Ամբողջ թվի մոդուլը
Ամբողջ թվերի համեմատումը
Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
Ամբողջ թվերի հանումը
Ամբողջ թվերի բազմապատկումը
Ամբողջ թվերի բաժանումը
Ամբողջ թվերի գումարման օրենքները
Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
Կոորդինատային հարթություն
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
Տասնորդական կոտորակներ
Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը
Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի միջոցով
Տասնորդական կոտորակների համեմատումը
Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
Տասնորդական կոտորակների բազմապատկումը
Տասնորդական կոտորակի բաժանումը ամբողջ թվի
Տասնորդական կոտորակների բաժանումը
Տասնորդական կոտորակների կլորացումը
Տեքստային խնդիրներ
Դիագրամներ։ Գրաֆիկներ։ Պատահույթ
Պատահույթի հավանականությունը
Ռացիոնալ թվեր։ Ռացիոնալ թվերի գաղափարը
Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
Ռացիոնալ թվի մոդուլը
Ռացիոնալ թվի հակադիր թիվը
Ռացիոնալ թվերի համեմատումը
Ռացիոնալ թվերի գումարումը
Ռացիոնալ թվերի հանումը
Ռացիոնալ թվերի բազմապատկումը
Ռացիոնալ թվերի բաժանումը
Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
Ռացիոնալ թվի հակադարձ թիվը
Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններ
«Մաթեմատիկա» առարկայի ուսուցման հիմնական նպատակներն են.
1) մաթեմատիկական այնպիսի գիտելիքների ու կարողությունների հաղորդումն ու ձևավորումը, ինչն անհրաժեշտ է գործնական կիրառությունների, հարակից առարկաների ուսումնասիրման և կրթության շարունակականության համար,
2) սովորողների մտքի պարզության ու հստակության, քննադատական, վերլուծական, տրամաբանական և ալգորիթմական մտածողության, ինտուիցիայի, տարածական պատկերացումների ձևավորումն ու զարգացումը,
3) մաթեմատիկայի՝ որպես գիտության ու տեխնիկայի ունիվերսալ լեզվի, երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոցի մասին պատկերացումների ձևավորումը,
4) մաթեմատիկայի՝ որպես համամարդկային մշակույթի բաղադրիչի, գիտատեխնիկական առաջընթացում նրա նշանակալի ներդրման ընկալման ձևավորումը,
5) մաթեմատիկայի գործնական նշանակության, բնագիտական առարկաներում ու մարդու տեխնիկական գործունեության մեջ բազմաբնույթ կիրառությունների մասին պատկերացումների զարգացումը,
6) նախաձեռնողականության դաստիարակումը, դժվարությունները հաղթահարելու կամային որակների ու պատրաստակամության զարգացումը,
7) ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումը:
4-5-րդ դասարաններում «Մաթեմատիկա» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներն են`
ա․ լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության, թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը,
բ․ թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր հմտությունների ձևավորումը,
զ․ սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանումը,
է․ ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորումը:
Առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը
Ժամանակակից հասարակությունն ու մարդկային գործունեության ոլորտները, գիտությունն ու տեխնիկական, առաջընթացն անհնար է պատկերացնել առանց մաթեմատիկայի:
Մարդկության ողջ պատմության ընթացքում մաթեմատիկան եղել է շրջակա աշխարհի ճանաչման միջոց, գործիք, որն օգնել է բնագիտական և մի շարք հումանիտար ոլորտներում հաշվարկներ և հետազոտություններ անելու համար:
Անընդմեջ ավելանում են մարդկային գործունեության ու գիտության այն ոլորտներն ու ճյուղերը, որտեղ լայնորեն կիրառվում են մաթեմատիկական մեթոդներն ու մաթեմատիկայի տարբեր բաժիններում ստացված արդյունքները:
Մաթեմատիկան կարևոր է նաև որպես առանձին գիտություն, որն ունի իր զարգացման ներքին օրինաչափություններն ու իր ուսումնասիրության առարկան:
Մաթեմատիկական կրթությունը ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կրթության մաս է և հիմնարար դեր ունի բնագիտական, տեխնիկական գիտելիքների ձեռքբերման ու խորացման գործում:
Մաթեմատիկական կրթությունը մարդու անհատականությունը, մտավոր ու ստեղծագործական ներուժը ձևավորող կարևոր միջոց է:
Մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտում, ի լրումն հատուկ գիտելիքների, անհրաժեշտ են նաև տրամաբանորեն մտածելու կարողություն, փաստարկները ճիշտ և հետևողականորեն կառուցելու, մտքերը ճշգրիտ և պարզ արտահայտելու ունակություններ, իրավիճակը քննադատաբար գնահատելու, վերլուծելու, կարևորն ու երկրորդականը զանազանելու, առանձին փաստերը համադրելու, ընդհանրացումներ անելու հմտություններ:
Այդ կարողություններն ու հմտություններն առաջին հերթին և առավելապես ձևավորվում ու զարգանում են մաթեմատիկա ուսումնասիրելու միջոցով:
«Մաթեմատիկա» առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ձևավորմանը։
«Մաթեմատիկա» առարկայի հիմնական գաղափարները.
Ծրագրի հիմքում դրված են հետևյալ գաղափարները, դրանց ուսուցման շարունակականությունն ու աստիճանականությունը, ինչը նպատակաուղղված է սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ձևավորմանը։
1)Թվեր, թվային համակարգեր
ա․ Թվեր, բազմություններ
բ․ Թվաբանական արտահայտություններ և գործողություններ
գ․ Թվերի համեմատում
դ․Տեքստային խնդիրներ
4) Մեծություններ, չափումներ
ա․ Երկրաչափական պատկերների, մարմինների չափումներ
5) Երկրաչափության տարրեր
ա․ Երկրաչափական մարմիններ
բ․ Երկրաչափական պատկերներ
գ․ Կոորդինատներ
5․ Մաթեմատիկա առարկայի ուսուցման հիմնական սկզբունքները.
1) Գիտականության սկզբունքը
2) Դաստիարակության սկզբունքը
3) Ակնառուության սկզբունքը
4) Գիտակցվածության, ակտիվության ու ինքնուրույնության սկզբունքը
5) Գիտելիքների ու կարողությունների կիրառելիության սկզբունքը
6) Համակարգվածության ու հաջորդականության սկզբունքը
7) Հասանելիության սկզբունքը
8)Անհատական ուսուցում
9) Արժեքային ուսուցման սկզբունքը
Մաթեմատիկաառարկայիուսուցմանհիմնական խնդիրներն են.
զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների մասին
գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
գաղափար տալ ուղղի, հատվածի, ճառագայթի մասին
համակարգել և զարգացնել սովորողների նախորդ դասարաններում ձեռք բերած գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների վերաբերյալ, ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության գաղափարը
արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների, կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ
ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
խորացնել և զարգացնել մեծությունների, դրանց չափման և դրանց հետ գործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները
ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ
Ուսումնական միջավայրը.
Դասասենյակ և բացօթյա միջավայր
Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ (նեթբուք կամ նոթբուք):
էլեկտրոնային մաթեմատիկական այլ ձեռնարկներ, խնդրագրքեր, օնլայն դասագրքեր, ուսումնական բլոգներ, ուսումնական նյութեր
ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ինչպես դասավանդողի կաբինետը, այնպես էլ կրթահամալիրի հարակից բացօթյա ուսումնական միջավայրերը և այլ վայրեր:
Դասընթացի կազմակերպումը.
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (շաբաթական չորս ժամ), մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի: Սովորողն իր ընտրությամբ կարող է ընտրել ուսուցման հեռավար, առցանց, համակցված ուսուցման տարբերակներ: Յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը՝ 25-30 է, այդ թվում հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացման ձև՝ նախագծային: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, դպրոցում(լրացուցիչ`տանը) կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին դասավանդողին է ներկայացնում նախագծի արդյունքները, այնուհետև հրապարակում է աշխատանքը իր բլոգում՝ համապատասխան բաժնում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը, սովորողը կարող է առաջարկել իր գտած ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նաև տվյալ ծրագրի ուսուցանումը մյուս սովորողների համար, տարվում են սովորող-սովորոցնեող աշխատանքներ:
1․ Կարդա և գրի բազմանիշ թվերը, իմանա թվի կարգային և դասային կազմությունը:
2․ Ճանաչի սովորական կոտորակը:
Թվաբանական, հանրահաշվական արտահայտություններ և գործողություններ (ԹՀԱԳ)
3․ Կարդա 2-3 գործողություն պարունակող թվային արտահայտությունը, գրի 2-3 թվաբանական գործողություն պարունակող նախադասությունը թվային արտահայտության տեսքով:
«Մաթեմատիկա» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝
1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,
2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,
3) օգնել ուսուցչին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բովանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:
4-րդ դասարանում կիրառվում են քանակական ձևավորող (ուսուցանող) գնահատումներ:
Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է ուսուցիչը:
5-րդ դասարանում 1-ին, 2-րդ և 4-րդ շրջանում կիրառվում են ձևավորող (ուսուցանող) գնահատումներ, իսկ 3-րդ շրջանում`միավորային գնահատում, որն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման և կիսամյակի վերջում:
Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:
Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
ա․ գիտելիք և ընկալում,
բ․ տեղեկույթի կիրառում, խնդիրների լուծում,
գ․ հետազոտական հմտություններ:
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ, ընդ որում և՛ բանավոր հարցումից, և՛ հանձնարարված նախագծային աշխատանքից: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ), սովորողն իր կատարած աշխատանքը ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե՛ առցանց, և թե՛ նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի: Սովորողի ուսումնակն շրջանի գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի որակական հատկանիշների, իսկ տարեկան աամփոփ գնահատականը նշանակվում է հաշվի առնելով ուսումնական չորս շրջանները:
Ծրագրի մշակումը իրականացրել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկայի դասավանդողների հետ համատեղ։