Վերապատրաստում

Օր 3

Այսօր այցելեցի ժամը 10։00 մայր դպրոց։ Վերապատրաստումը տեղի էր ունենում դպրոցի գրադարանում։ Քանի որ առաջին օրն էի ծանոթացա թիմի անդամներին և ղեկավարի հետ։Այնուհետև թիմի անդամները ինձ օգնեցին շատ արագ բացել բլոգ և աշխատել իրենց հետ հավասար։ Եղան տարբեր հարցեր ղեկավարի և ստացանք նրանիկց լիովիւն մեր հարեցրի պատասխանները։ Դրանից հետո արդեն ունեցանք այց դպրոցի տարածքում, որտեղ մեզ ծանոթացրին դպրոցին։ Ծանոթացանք Խաղողի ու գինու դպրոցի միջավայրին, գործունեությանը: Այնտեղ մեզ ներկայացրեցին նաև Դալմայի այգու մասին, և ունեցանք նաև թույտվություն, որ կարողանայինք իրենց 3տարեկան գինով լցված կարասի վրա գրառումներ կատարել։ Ստորև ներկայացնում եմ լուսանկարները։

Օր 4

Այսօր դպրոց այցելեցինք ժամը 14։00- ին։ Թիմի անդամներով հավաքվեցին և շարժվեցինք ղեկավարի ուղեկցությամբ դեպի Ագարակ։

Ճանապրհին քննարկվեց մի շարք հարցեր թե նախագծի, թե հետագա գործողությոինների հետ կապված։ Մուտք գործելով Արևմտյան դպրոց թիմի ղեկավարը մեզ ծանոթացրեց դպրոցին։ Դպրոցում կային բաց լողավազններ։ Այնուհետ քայլեցինք դեպի Ագարակ։ Ագարակում ամեն բան շատ գեղեցիկ էր, այնտեղ կային բազմաթիվ կենդանիներ, թիմի ղեկավարն ասաց, որը աշակերտներն են զբաղվում կենադանիների խնամքով։Ագարակում կար նաև թոնրատուն և խաղողի այգի։ Ստորև ներկայացնում եմ մի քանի լուսանկարներ։

Ագարակում նաև ունեցանք ամենահետաքրքիր ու ամենաէմոցիոնալ զգացումները, մենք կարողացանք մուտք գործել ախոռ և տեսնել ձիերին, դրանից անմիջապես հետո մենք մեզ համար կազմակերպեցին ձիավարություն։

Ժամը 15։15-ին եկենք մայր դպրոց , որտեղ տեղի էր ունենալու մեդիա ուրբաթը մարմարյա սրահում։ Հավաքվել էին դպրողի անձնակազմը և աշակերտները։ Ուսուցիչների և աշակերտների մի մասը ստացան պարգևատրումներ, և բոլորը միասին երգեցին և մի շարք պարեր պարեցին։

16։00-ին եղանք գրադարանում, որտեղ պետք է ներկայացնեինք մեր նախագծերը։ Ներկայացումից հետո եղան մի շարք քննարկումներ և արդեն հրաժեշտ տվեցինք միմյանց և ավարտվեց մեր քառօրյա վերապատրաստումը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы