Վերելք Արագածի հարավային գագաթ 28․07․2023թ

Վաղ առավոտյան հավաքվեցինք Սրբ. Երրորդություն Եկեղեցու բակ, դրանից հետո մինչև Արագածի Քարե լիճ ՝մեքենայով, իսկ մյուս հատվածը մինչև գագաթ ՝ոտքով։

Քարե լճի մոտ կանգ առնելով մի փոքքր ընդմիջում արեցիքն, և արդեն շատ մեծ ոգևորությամբ քայլեցինք դեպի գագաթ։

Ճանապարհին կային բարդություններ, բայց քանի որ տեսարանը սքանչելի էր այդ ամենը չէիր զգում։ Ճանապահին կային բազմաթիվ գույնզգույն ծաղիկներ, որոնց կողքով անհնար էր անտարբեր անցնել։ Իսկ ճանապարհին շատ էինք հանդիպում առվակների, կային վայրեր որտեղ լսվում էր ձայնը, բայց տեսանելի չէր այն։

https://youtube.com/shorts/QU3veVx1Q8c?feature=share

Ճանապարհի կեսն անցնելու պես հավաքվեցինք և նորից ընդմիջում արեցինք, որից հետո նոր շարունակեցինք ճանապարհը։ Հասնելով արդեն պրն․ Ալբերտը ասաց որ կանգնենք և նա պետք է մեզ հերթով ուղեկցի դեպի գագաթ և բացելով մեր աչքերը մկրտի մեզ Արագածի գագթին։ Երբ հերթը ինձ հասավ փակելոցին իմ աչքերը և գնացինք պրն․ Ալբերտի հետ դեպի գագաթ։ Այդ ընթացքում զգում էի որ աչքերս կբացվեն և ես կհայտնվեմ մեկ այլ վայր, որտեղ իմ աչքերը կտեսնեն այն՝ ինչ չէի պատկերացրել երբևէ։ Ու բացելով իմ աչքերը ես սկսեցի վայելել այն ինչ տեսնում էի, ու այն ինչ տեսա անհավանական գեղեցիկ էր, ու ես ինձ զգում էի թռչուն, ով պատրաստ էր թռնել այդ սքանչելի վայրում և վայելեր այն։

https://youtube.com/shorts/rX_35yMfSwc?feature=share

Արագածի հարավային գագաթը նվաճեցինք։ Արդեն իջնելու ժամանակն էր։ Ճանապարհը դեպի ներքև ևս գեղեցիկ էր, այդ ժամանկ արդեն տեղաց անձրև, նաև մենք քայլեցինք ամպերի միջով, և Արագածի փեշերին վազելով վայլեցի վերջին րոպեները այդտեղ գտնվելու։

https://youtu.be/CKW5IyU_Pp0

Այս օրը անցավ անհավանական լավ և ես ձեռք բերեցի շատ լավ ընկերներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы