ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎ (ԾՐԱԳԻՐ)

Սովորողներ` 8-րդ դասարան:

Նպատակ`

Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն Է։

Խնդիր`

  • Հետազոտական և որոնողական աշխատանքների կատարման հմտությունների զարգացում:
  • Հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ:
  • Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրների լուծման կարողությունների ձևավորում
  • Տրամաբանական մտածողության  զարգացում:
  • Սովորողների կողմից նոր ու  հետաքրքրաշարժ  խնդիրների կազմում ու լուծում:
  • Տալ խնդիրների ռացիոնալ  լուծման եղանակները (բազմաթիվ լուծման եղանակներից գտնել առավել օպտիմալ լուծումը):
  • Տրամաբանական, լեզվական մտածողություն:
  • Զարգացնել մտքի արագությունը, հնարամիտ մտածողությունը:
  • Խնդրի  լուծումն առանց անհայտի և ստանդարտ բանաձևերի ներմուծման գաղափարի:
  • Դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
  • Կրեատիվ լուծուների հայտնաբերում:
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում:

Թեմա`

  • Գործնական  մաթեմատիկա, բանավոր հաշվարկներ:
  • quizizz-ով կազմված խաղ-մրցաշարեր:
  • Ֆլեշմոբյան  խնդիրների քննարկում, կազմում և լուծում:
  • Մասեր և տոկոսներ:
  • Օրինաչափություններ:
  • Հաջորդականություններ:
  • Լաբիրինթ:
  • Գլուխկոտրուկներ:
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով:
  • Մոգական քառակուսիներ:
  • Մաթեմատիկական խաչբառեր:
  • Կենգուրույի   խնդիրների քննարկում:
  • Օլիմպիադայի խնդիրների քննարկում:

Ուսումնական միջավայրը՝

  • Ուսումնական  կաբինետ՝   սովորողի  ու   դասավանդողի  անհատական նոութբուքերով կամ հեռախոս,
  • Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, սովորողների  բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք։
  • Ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ:

Արդյունքը՝

  • Սովորղները փորձում են լուծել առաջադրված խնդիրները, տեղադրում են Մաթեմատիկա առանց բանաձևի էջում՝ առաջադրանքների փաթեթի տեսքով:
  • Աշխատանքը համարվում է ստուգված, եթե խնդիրների մեծ մասը լուծված, բլոգում  ներկայացված է:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы