Ինքնաստուգման հարցեր

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4․ Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6․ Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8ց 840կգ < 8ց *40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով․

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 2-ի և՛ 3-ի։

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց ————— ։

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 1-5

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ Հուլիսի 1

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 56

Ջոկատավար՝ Տաթև Մկրտչյան

Էլ. հասցե՝ tatevmkrtchyan@mskh.am

Հեռախոս՝ 094821515 (WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Հուլիսյան ճամբարի նախագծի բովանդակություն.

Հուլիսի 1․ երկուշաբթի

• 9:00-9:20 -Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00- Ծանոթություն ճամբարականներին

• 11-00-11:20-Նախաճաշ

•11:20-12:55-Ազգային երգ ու պար

• 13:00-13:40-Լող

• 14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Մաթեմատիկական խաղեր

15:10-16։00-Բակային խաղեր

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 2.երեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Քաղաքային թափառումներ, քայլք Բանգլադեշում

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-12:35-Լուսանկարչական պլեներ

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Սեղանի խաղեր

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ֆիլմի դիտում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 3. չորեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00- Ազգագրական փառատոնի շրջանակներում այց ինժեներական ատեղծագործության լաբորատորիա

• 11:20-13:00-Ընթերցանություն

11:00-11:20-Նախաճաշ

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Մաթեմատիկական խնդիրենրի լուծում

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ուրախ խոհանոց, քաղցր բամբակների պատրաստում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

Հուլիսի 4. հինգշաբթի

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, Առավոտյան ընդհանուր պարապմունք

9։20-11:00 Քայլք-ճամփորդություն կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

• 11:00-11:45-Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

• 12:00-12։30-Նախաճաշ

• 12:30-13:10-Լող

• 13:10-14:00-Ֆիլմի դիտում

14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Տեխնոլոգիակսն աշխատանք

•15:10-16:00-Լող

16:00-16։30-Ճամբարական տարածքի մաքրում

16։30-17։00-Ճամբարականների տուն ճանապարհում

07․05․2024

Ինքնաստուգման հարցեր

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․

1) 335

2) 325

3) 525

4) 75

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛            10-ի։

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի ————— ։

14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։

Ամփոփում՝ «Մաթեմատիկական կոտորակները կենցաղում» նախագիծը։

Նախագծի շրջանակներում, չորրորդ դասարանի սովորղները պատրաստեցին տեսանյութեր, թե ինչպես կարող են կոտորակներ թեման կիրառել կենցաղում։ Սիրով ներկայացնում ենք տեսանյութերը։

Ալեքսանդրա Սչանյան

Արփի Ղարաբեկյան և Ալիսա Բաղդասարյան

Ավետ Սարդարյան

Քրիստինա Շեյնթանյան

Արմեն Գասպարյան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы