Իմ մասին

Ողջույն, ես Տաթևն եմ։ Բարի գալուստ իմ բլոգ։ Այստեղ ես ձեզ կներկայացնեմ այն ամենը, ինչը կբնութագրի ինձ։ Ես մասնագիտությամբ մաթեմատիկ եմ։ Սիրով աշխատում եմ տարբեր տարիքային խմբի սովորողների հետ։ Ունեմ մանկավարժական փորձ։ Դասավանդել եմ դպրոցում և մի քանի մասնավոր ուսումնական կենտրոններում։ Կատարել եմ բազմաթիվ կամավորական աշխատանքներ։ Սիրով օգնում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն իմ կարիքը։ Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, որովհետև երեխաներին կրթելն ու դասավանդելը համարում եմ կարևորագույն աշխատանքներից մեկը, որովհետև որքան գիտելիքներով լի և խելացի է լինում սերունդը, այնքան հզոր է լինում պետությունը։ Իսկ թե ինչու ընտրեցի կրթահամալիրը, որովհետև այստեղ կրթվում են կրթական չափորոշիչներին համապատասխան ձևով, սակայն մոտեցումը տրվում է այլ կերպ։ Այսինքն՝ այստեղ սովորղները չեն կարչում միայն գրքին, տետրին և գրատախտակին, այլև սովորղների համար ստեղծվում է մոտիվացիա տվյալ առարկան ավելի լաավ ուսումնասիրելու համար․ բնությանը մոտիկ, գործնական աշխատանքներով, նածագծերի միջոցով և այլն։ Այս ամենով սովորողը ավելի է մոտիվացվում լավ սովորելուն, որն էլ տանում է այն նպատակին, որ որքան խելացի երիտասարդություն և սերունդ՝ այնքան հզոր պետություն։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы