Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 6-րդ դասարան

Աղբյուրը՝ Զարինե Փանյան

Ընդհանուր կետեր.

1) ուսուցման նպատակը 6-8-րդ դասարաններում
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
10) Մեդիագրագիտություն
11) Ուս. ճամփորդություն

Մաթեմատիկա․ 6-րդ դասարան

1․ Բաժանի թիվը տրված հարաբերությամբ մասերի:

2․ Կազմի համեմատություններ, կիրառի համեմատությունների հիմնական հատկությունը, լուծի տրված համեմատությունը:

3. Հաշվի թվային արտահայտության արժեքը՝ կիրառելով թվաբանական գործողությունների օրենքները, հատկությունները, կատարման կարգը (նաև փակագծերի առկայությամբ):

4․ Տարբերի ուղիղ և հակադարձ համեմատականությունները։

5․ Սահմանի տոկոս հասկացությունը, արտահայտի մասը տոկոսով և հակառակը:

6․ Գտնի տրված թվի տրված մասը կամ տոկոսը:

7․ Պարզի, թե մի թիվը մյուսի որ տոկոսն է, մեծացնի կամ փոքրացնի թիվը տրված մասով կամ տոկոսով:

8․ Վերածի անկանոն կոտորակը խառը թվի և հակառակը:

9․ Գտնի ռացիոնալ թվի հակադիրը, հակադարձը և բացարձակ արժեքը:

10․ Գրի տասնորդական կոտորակը սովորական կոտորակի տեսքով և հակառակը (եթե արդյունքը վերջավոր տասնորդական կոտորակ է):

11․ Կատարի թվաբանական գործողություններ ռացիոնալ թվերի հետ՝ կիրառելով թվաբանական գործողությունների հատկությունները:

12․ Գրի և կարդա տառային արտահայտություններ, հաշվի դրանց արժեքը:

13․ Կլորացնի բնական թիվը և տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը:

14․ Համեմատի ռացիոնալ թվերը:

15. Հաշվի տվյալների միջին թվաբանականը, օրինակ` միջին աշխատավարձը, աշակերտների միջին գնահատականը:

16. Հավաքագրի տվյալներ (նաև ոչ թվային) և ներկայացնի աղյուսակի, սյունակային, գծային, շրջանային դիագրամների միջոցով:

17. Կարդա և մեկնաբանի անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից ու դիագրամներից:

18. Կազմի ընտանեկան բյուջե և կատարի հաշվարկներ:

19․ Համեմատի տարբեր աղբյուրներից ստացված եկամուտները:

21. Գաղափար ունենա պատահույթի մասին:

22. Գտնի բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնի նշված պայմանին բավարարողները:

23. Հասկանա տարբեր իրադրություններում հնարավոր ելքերի հավանականային բնույթը և հաշվի նշված պատահույթի հավանականությունը:

24. Տարբերի ասույթը ոչ ասույթից և հիմնավորի ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը:

25. Լուծի մեկ անհայտով պարզագույն գծային հավասարումներ:

26. Մոդելավորի և լուծի խնդիրը։ Կազմի խնդրի լուծման քայլաշար:

27. Լուծի համեմատության անհայտ անդամը գտնելու, շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ:

28. Լուծի խնդիրներ՝ նաև հավասարում կազմելով:

29. Արտահայտի միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով:

30. Գտնի քարտեզի կամ հատակագծի կետերի իրական հեռավորությունը և հակառակը` օգտվելով մասշտաբից:

* բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

Համապատասխանեցնել գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ժամանակակից նվաճումներին:
Հնարավորինս համապատասխանեցված է այլ երկրների բովանդակություններին՝ չսահմանափակելու համար սովորողների հնարավորությունները։

Հնարավորություն ընձեռել սովորողներին ներգրավվելու հասարակության մեջ, կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում, ձևավորելու հիմնավորված տեսակետ:

Զարգացնռլ սովորողների ստեղծագործական ունակությունները։

Թեմաների ընտրությունը և բաշխվածությունը միտված է ազատ, քննադատաբար և տրամաբանված մտածելու, ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:

*ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6-8-րդ դաս․ սովորողները սովորում են մուտքագրել մաթեմատիկական սիմվոլները word-ում, բլոգում, սովորում են օգտվել GEOGEBRA ծրագրի գործիքաշարից։
Սովորողը ուսունական տարվա սկզբին ստանում է ուսումնական ձեռնակների, դասագրքրեի անհրաժեշտ հղումները։

*ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների
6-8-րդ դասարաններում դասաբաշխումը կատարվում է հետևյալ կերպ․

* ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝ պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին, բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները։

 Գնահատման ձևը՝ քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող)։

 Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով:

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում մաթեմատիկայից նյութ հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:

* Մեդիագրագիտություն

Կարողանում է կիրառել․

GEOGEBRA ծրագիրը, ծանոթ է ծրագրի գործիքաշարին

Բլոգում հրապարակում է մաթեմատիկական սիմվոլները

WORD-ով մուտքագրում է մաթեմատիկական սիմվոլները։


* Ուս․ ճամփորդություն

6-րդ դասարանի թեմաներ

  1. Կոտորակներ։ Կոտորակների հետ գործողություններ։
  2. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
  3. Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
  4. Բաժանելիության հայտանիշները
  5. Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  6. Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  7. Տեքստային խնդիրներ
  8. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  9. Կանոնավոր և անկանոն կոտորակներ: Համեմատումը
  10. Տառային արտահայտություններ
  11. Տոկոսներ
  12. Մասշտաբ
  13. Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
  14. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
  15. Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
  16. Համաչափություն
  17. Ամբողջ թվեր
  18. Բացասական և դրական թվեր։  Կոորդինատային ուղիղ
  19. Ամբողջ թվի հակադիր թիվը
  20. Ամբողջ թվի մոդուլը
  21. Ամբողջ թվերի համեմատումը
  22. Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  23. Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
  24. Ամբողջ թվերի հանումը
  25. Ամբողջ թվերի բազմապատկումը
  26. Ամբողջ թվերի բաժանումը
  27. Ամբողջ թվերի գումարման օրենքները
  28. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  29. Կոորդինատային հարթություն
  30. Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
  31. Տասնորդական կոտորակներ
  32. Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը
  33. Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի միջոցով
  34. Տասնորդական կոտորակների համեմատումը
  35. Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
  36. Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
  37. Տասնորդական կոտորակների բազմապատկումը
  38. Տասնորդական կոտորակի բաժանումը ամբողջ թվի
  39. Տասնորդական կոտորակների բաժանումը
  40. Տասնորդական կոտորակների կլորացումը
  41. Տեքստային խնդիրներ
  42. Դիագրամներ։ Գրաֆիկներ։ Պատահույթ
  43. Պատահույթի հավանականությունը
  44. Ռացիոնալ թվեր։  Ռացիոնալ թվերի գաղափարը
  45. Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
  46. Ռացիոնալ թվի մոդուլը
  47. Ռացիոնալ թվի հակադիր թիվը
  48. Ռացիոնալ թվերի համեմատումը
  49. Ռացիոնալ թվերի գումարումը
  50. Ռացիոնալ թվերի հանումը
  51. Ռացիոնալ թվերի բազմապատկումը
  52. Ռացիոնալ թվերի բաժանումը
  53. Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
  54. Ռացիոնալ թվի հակադարձ թիվը
  55. Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա
  56. Ուղղանկյան մակերեսը
  57. Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  58. Ուղղանկյունանիստի ծավալը
  59. Մեծությունների չափումը տրված ճշտությամբ
  60. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  61. Մեկ անհայտով հավասարումներ
  62. Մեկ փոփոխականով պարզագույն անհավասարումներ
  63. Տեքստային խնդիրներ
  64. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы