<<Դեպի Արատես >> նախագիծ

Ժամկետը` Մինչև հակտեմբերի 10

Մասնակիցներ` 6-րդ դասարան

Թեմա` Հարաբերություններ

Գործնական աշխատանք

Հիշեցում, թե ինչ է հարաբերությունը:

Շատ հաճախ երկու մեծությունների քանորդով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը: Այդպիսի քանորդներն ընդունված է անվանել հարաբերություններ։ Բերենք օրինակներ:

1. Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է:

2. Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող մթերքների զանգվածի և օգտագործված աղի քանակության հարաբերությունից։

Մաթեմատիկական տեսակետից՝ հարաբերությունը երկու թվերի քանորդն է. բաժանելին կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը՝ հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։ Հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է հարաբերության նախորդ անդամը մեծ հաջորդ անդամից կամ նրա որ մասն է։

Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը:

Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ <<Դեպի Արատես >>:

1.  Վերցու հեռախոսդ, և հասկացիր, թե քո գնտվելու վայրից ինչքան է դեպի Արատես հեռավորությունը:

2. Տվյալները տեղադրիր բլոգում

3. Նշիր  մեքենայով  թե ավտոբուսով է լինելու տեղափոխումը:

4. Ընտրիր միջին արագություն, որպեսզի կարողանաս հաշվել թե քանի ժամում կլինես նշված վայրում:

6. Ամբողջականացրու տվյալները (ճանապարհի երկարություն, արագություն)

5. Կարող ես օգտվել այս բանաձևերից` S=V·t, V= S/t, t=S/V:

6. Աշխատանքը կարող ես ներկայացնել պատումի տեսքով:

7. Աշխատանքը ուղարկիր tatevmkrtchyan@mskh.am հասցեով մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ:

Գայանե Մխոյան

Սինտի Շեյնթանյան

Արամ Դաղլյան

Խորեն Հարությունյան

Կարախանյան Սամվել

Լուծում ենք գունավոր խնդիրներ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 4-20

Նպատակը՝

  • սովորողների  մտածողության  զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • գունավոր գնդակների միջով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար  թվացող  խնդիրների լուծման ընթացքը
կարդալ ավելին

Խաղում ենք Վիկտորինա

Մասնակիցներ՝ 8.4-8.5 -րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝   հոկտեմբերի 3

Նպատակը՝    Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում

  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Մտքի ճկունացում

Կազմակերպումը՝ 

 Վիկտորինան   կընթանա 3 փուլով․

1-ին փուլը` Մաթեմատիկական խնդիրներ

2-րդ փուլը` Տրամաբանական խնդիրներ

3-րդ փուլը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին խնդիրներ

  •  Հետաքրքրաշարժ ու  տրամաբանական  մաթեմատիկական խնդիրների  հավաքագրում
  • Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խմբի ավագին
  • Խմբերին   առաջադրվում  են հետաքրքրաշարժ և տրամաբանական   մաթեմատիկական խնդիրներ
  • Սովորողները   այդ խնդիրները բանավոր  լուծում ու  գրավոր կերպով  ներկայացնում են  իրենց բլոգներում
  • Հաղթում է այն խումբը, որը ոչ միայն կարողանում է  բոլորից լավ ներկայացնել խնդիրների  լուծումները, այլ նաև ցուցաբերել  համագործակցային կարողություն։
  • Խմբի ավագը պետք է կարողանա այնպես բաշխել առաջադրանքները խմբի անդամների միջև, որ բոլորն էլ ունենան իրենց մասնակցությունը։ Խմբի անդամները խնդիրները պետք է լուծեն քննարկումների միջոցով, իսկ նրանցից մեկը պետք է ներկայացնի  խնդրի  լուծումը։

Արդյունքը՝

  • Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում
  • Մտքի ճկունացում
  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Ոչ ստանդարտ մտածողության ձևավորում
  • Գիտելիքների ամրապնդում
  • Սեր ու  հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Աշխատանքի ամփոփումը սովորողների բլոգներում՝ նկարների և տեսահոլովակների տեսքով:

Այստեղ կարող եք տեսնել ամբողջական խաղը:

Կրտսեր դպրոցում սովորող-սովորեցնող նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 4-29

Մասնակիցներ՝ 4-րդ ր 5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Նոր ընդունված սովորողների կողմից մաթեմատիկայի դասի համար անհրաժեշտ ծրագրերի յուրացում, գործիքների ծանոթացում
  • Տեխնիկական միջոցներից օգտվելու դժվարությունների հաղթահարում
  • Հայատառ մուտքագրելու ուսուցում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում-փոխանցում
  • Մաթեմատիկակկան գեղեցիկը տեսնելու կարողություն
  • Ամառային մաթեմատիկական ֆլեշմոբերի առաջադրանքների լուծում և քննարկում

Նախագծի ընթացքը

  • 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները իրենց դասարան ընդունված նոր դասընկերներին կսովորեցնեն այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մաթեմատիկայի դասընթացի կազմակերպման և իրականացման համար:

Արդյունքը՝

  • Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Word-ով մաթեմատիկական տեքստի, աղյուսակների և սիմվոլների գործածում, օնլայն word-ով աշխատելու հմտությունների փոխանցում և յուրացում
  • Quizzes ուսումնական խաղ-վիկտորինա ծրագրի ուսուցում։
  • Paint-ում աշախատելու հմտություններ
  • Բլոգում աշխատելու հմտություններ

Մաթեմատիկական նախագիծ

Թեմա՝  Լուծի՛ր առաջադրանքները և հասիր վերջնակետին։

Նպատակը՝  Խաղի նպատակն է օգնլել սովորողին հասկանալ թե ինչ է նշանակում կյանքում հաղթահարել դժվարությունները և հասնել իր ուզած կետին։ Այս խաղի շնորհիվ սովորղին կփորձենք օգնել դառնալ ավելի նպատակասլաց և ճիշտ կողմորոշվող։

 Խնդիրներ՝  Նպատակին հասնելու համարմեր առջև ունենք տվյալ խնդիրները․

1Գտնել  առաջադրանքի ճիշտ պատասխանը։

2 Գնալ ճիշտ ուղղությամբ։

Մասնակիցներ՝  4րդ և 5-րդ դասարանի սովորողները։

Նախագծի իրականացման տևողությունը՝  Երկու շաբաթը մեկ։

Նախագիծն իրականացնող՝  Տաթև Մկրտչյան

Ընթացքը՝  Սովորողները փորձում են ճիշտ լուծելով առաջադրանքները՝ հերթականությամբ գնալ առաջ, և հասնել լաբիրինթի վերջին, որտեղ հենց պատկերված կլինի դրոշակը։ Հասնելով այդտեղ՝ նրանք կհասկանան, որ հասան վերջին՝ այսինքն իրենց նպատակին։

Արդյունքը՝  Տեսանյութ։

Նախագիծ

Խաղում ենք լոտո սովորողների հետ։

Անոտացիա

Այս  խաղ լոտոն հասանելի է տարբեր տարիքային խմբերի համար։ Այն ունի հենց լոտո խաղաքարտի տեսք, որտեղ կան տվյալ տարիքային խմբին համապատասխան վարժություններ, որը լուծելով սովորողը կլրացնի ցանկացած հորիզոնական գիծ և կդառնա խաղի հաղթողը։

Տեսակը

Դասարանական

Նպատակը

Այս խաղի միջոցով սովորողները հնարավորություն կունենա զարգացնել, բարելավել, կամ ուղղակի ավելացնել մաթեմատիկային վերաբերող իրենց գիտելիքների բազան: Սովորողի մոտ կզարգանա արագ կողմնորոշվելու ունակությունները, նաև թիմային աշխատանքում իրենց ճիշտ դրսևորման ձևերը։

Խնդիրները

Կձևավորվեն համապատասխան կարողություններ և հմտություններ տվյալ խաղին բնորոշ։

Տևողությունը

Երկու շաբաթը մեկ անգամ։

Վայրերը

Դասարանում, այգում։

Անհրաժեշտ նյութերը

Գունավոր մատիտներ և դրոշակներ։

Մասնակիցները

Ճամբարի բոլոր սովորողները։

Վերջնարդյունքները

Լոտոյի մրցաշար։

Նախագծի ամփոփում

Նախագծի շրջանակաում առաջարկում եմ դասաժամ ձևակերպումը փոխարինել ուսումնական պարապմունքով, այն կարող ենք իրագործել ամառային լողափնյա ճամբարների ընթացքում։

Ուսումնական գրականություն

4-րդ դասարան Մաթեմատիկա դասագիրք, հեղինակ՝ Սոկրատ Մկրտչյան։

5-րդ դասարան Մաթեմատիկա դասագիրք, հեղինակ՝ Բ․ Նահապետյան։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы