30․01․2024

Խնդիրներ

  1. Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։
    1) 54 մ/ր
    2) 60 մ/ր
    3) 72 մ/ր
    4) 75 մ/ր
  2. Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
    1) 3
    2) 4
    3) 5
    4) 6
  3. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
    1) 1
    2) 3
    3) 5
    4) 9
  4. 4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
    1) 6
    2) 8
    3) 5
    4) 7
  5. Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկում կա3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։ Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։
  6. Առնոն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Առնոն:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы