Վերլուծություն «Միջնակարգ դպրոցի մղձավանջը» հոդվածի վերաբերյալ

Այս հոդվածը մի շարք երկրների դպրոցներում կրթության և դաստիարակության մասին էր։ Հոդվածում խոսվում է, թե դպրոցում ինչպես են նախ դաստիարակում սովորողներին, իսկ հետո թե դրա արդյունքում ինչերի կարող են հանգել։

կարդալ ավելին

«Սեբաստացու օրեր» նախագծի ամփոփում

Այսպիսով սովորողները մեծ ոգևորությամբ կատարեցին Սեբաստացու օրերի հետ կապված նախագիծը։ Նրանք այս օրերի ընթացքում տեղեկություններ հավաքեցին Սեբաստացու կյանքի մասին, նաև կրթահամալիրի մասին։ Նաև իրենց առջև դրված «մաթեմատիկական խաչբառ» -ի համար նախատեսված խնդիրների լուծումներ գտնելը և պատասխանը ստանալը։

Ներկայացնում եմ սովորղների բլոգները՝

4․3

Գագիկ Չատինյան

Դավիթ Սահակյան

Անահիտ Սարգսյան

Լիա Բադոյան

Ալեքսանդրա Սչյան

Սոֆի Մկրտչյան

6-11

Գայանե Մխոյան

Էլինա Բալաբանյան

Սոնա Մանուկյան

Աֆինա Մկրտիչյան

Սինտի Շեյթանյան

Խորեն Հարությունյան

Ռշտունի Էմանուել

Ալեքս Սահակյան

Աննա Քրիստինա

Ալֆրեդ  Գրիգորյան

Եվա Սուվոյան

Դավիթ Դավթյան

Ընտրություն մաթեմ

Ֆերդինանտ Եղոյան

Էդգար Ճաղարյան

Աիդա Բաղիրյան

Գևորգ Եղոյան

Արման Աղաջանյան

Միլենա Դաղբաշյան

6․9

Անրի Գալստյան

Միքայել Պետրոսյան

Մանե Եղիազարյան

Եվա Հակոբյան 

Մաթե առանց բանաձև

8․3 

Մերի Ներսիսյան

Ալլա Առաքելյան

Լիլիթ Աղասարյան

Անահիտ Տիգրանյան

Մալենա Սահակյան

Էմմա Ազարումյան

Ալիզե Մելքոնյան

Արեգ Ազատյան

Դանիել Յոկուրջյան

8․5

Եվա Արտաշեսյան

Եփրեմյան Էվա

Աշոտ Տոգրամաջյան

Դավիթ Տոգրամաջյան

Էրիկ Սարգսյան

Ռազմիկ Վարդերեսյան

Ալեքսանդր Մայիլյան

Դավիթ Բլեյան

Տիգրան Ղոչիկյան

Արփինե Նորավյան

Նարե Ոսկանյան

8․4

Աշոտ Սարգսյան

Միքայել Հովհաննիսյան

Դավիթ Գալստյան

Տիգրան Հայրապետյան

Դավիթ Մկրտչյան

8․6

Լիա Մանուկյան

Դայանա Ստեփանյան

Նարեկ Դանիելյան

Լիա Լալայան

Սոնա Այտնջյան

Ցուցահանդես-վաճառք՝ Հարավային դպրոց

Հարավային դպրոցում այսօր տեղի ունեցավ ցուցահանդես- վաճառք։ 4․3 դասարանի սովորղները ներկայացրել էին իրենց պատրաստած թթուն, Սեբաստացու պայուսակներ, թխվածքաբլիթներ, գիպսով պատրաստած կենդանիներ, ամանորյա խաղալիքները, զարդեր, մրգային ժելեներ, խոտաբույսեր և այլն։ 4․3 դասարանի սովորողները հանգանակության արդյունքում հավաքեցին 44000դրամ, որը փոխանցվեց Սեբաստացիներ հիմնադրամին։

Կից ներկայացնում եմ տեսանյութ։

Նոյեմբերի 16․ հինգշաբթի պատասխանատուներ՝ Տաթև Մկրտչյան, Շողիկ Զեյնալյան

Վարում են՝ Գայանե Մխոյան և Սոնա Մանուկյան

Ողջույն Միջին դպրոցի սովորողներ և դասավանդողներ, այսօր ընդհանուր պարապմունքը կվարենք՝ Գայանե Մխոյանե և Սոնա Մանուկյանը։

Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է։Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում։Հիմա բոլորս միասին եկեք երգենք Կ.Օրբելյան «Իմ Երևան» երգը: Պատրա՞ստ եք, սկսեցինք:

Քո երկինքը ծով Է կապուտակ,

Դու կանաչ ես ու ծաղկուն,

Ինձ ժպտում են արևաթագ Քո շենքերը վարդագույն։

Քո գրկում Է վարդը իմ բացվել,

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո գրկումն եմ սիրտս բացել

Ու սիրել մի աղջկա։

— Սիրտս քեզ Է երգում,

դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Քո երգերը քաղցր են և անուշ.

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո ցերեկն Է արևալույս,

Քո գիշերը՝ պարզկա։

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,

Եվ գրկում լուռ գիշերվա

Քո լույսերն են երջանկալի

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։

— Սիրտս քեզ Է երգում,

Դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Հիմա բերանացի ընթերցենք Սահյանի « Անտառում» բանաստեղծությունը։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Այժմ ելույթ կունենան 7-րդ դասարանի սովորղներ՝ Ադելը և Հասմիկը։

Diamonds կամ Number

Այժմ բերանացի կընթերցենք Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Այժմ ելույթ կունենան 6-րդ դասարանի սովորողներ՝ Մանե Եղիազարյանը և Լիա Մարտիրոսյանը։Երգ՝ «Bella ciao»։

Եգում է՝ Մանե Եղիազարյանը,նվագակցում է՝ Լիա Մարտիրոսյանը։

Պար՝ Կտկտիկ։


«Մաթեմատիկական հայտնություն» հոդվածի վերլուծություն։

Փոյայի դասավանդման մեթոդիկայի ղեկավար սկզբունքն է՝ սովորողների մեջ ոչ միայն տրամաբանական դատողությունների, այլև՝ իմացաբանական (էվրիսթիկ) մտածողության հաստատուն ունակությունների սերմանումը։Փոյան ասում է, որ ամենևին էլ մաթեմատիկան չոր գիտություն չէ։ Ես համաձայն եմ այս մտքին, քանի որ, իսկապես մաթեմատիկան շատ ավելին է քան մենք ինքներս պատկերացնում ենք։ Մաթեմատիկան ոչ միայն թվերն են և հաշվարկները, այլև մենք կարող ենք մաթեմատիկան տեսնել ամեն տեղ, օրինակ՝ երժտության մեջ, արվեստում և այլն։

Կարդալ ավելին
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы