Նոյեմբերի 16․ հինգշաբթի պատասխանատուներ՝ Տաթև Մկրտչյան, Շողիկ Զեյնալյան

Վարում են՝ Գայանե Մխոյան և Սոնա Մանուկյան

Ողջույն Միջին դպրոցի սովորողներ և դասավանդողներ, այսօր ընդհանուր պարապմունքը կվարենք՝ Գայանե Մխոյանե և Սոնա Մանուկյանը։

Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է։Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում։Հիմա բոլորս միասին եկեք երգենք Կ.Օրբելյան «Իմ Երևան» երգը: Պատրա՞ստ եք, սկսեցինք:

Քո երկինքը ծով Է կապուտակ,

Դու կանաչ ես ու ծաղկուն,

Ինձ ժպտում են արևաթագ Քո շենքերը վարդագույն։

Քո գրկում Է վարդը իմ բացվել,

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո գրկումն եմ սիրտս բացել

Ու սիրել մի աղջկա։

— Սիրտս քեզ Է երգում,

դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Քո երգերը քաղցր են և անուշ.

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա,

Քո ցերեկն Է արևալույս,

Քո գիշերը՝ պարզկա։

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս,

Եվ գրկում լուռ գիշերվա

Քո լույսերն են երջանկալի

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։

— Սիրտս քեզ Է երգում,

Դու սերն ես իմ անմար,

Սիրտս քե՛զ Է երգում

Եվ երգում Է միայն քեզ համար։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Դու ժպտում ես, Երևա՛ն.

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Մեր անուշ Հայաստանում,

Մեր քնքուշ բուրաստանում

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Իմ սրտում ես, Երևա՛ն։

Հիմա բերանացի ընթերցենք Սահյանի « Անտառում» բանաստեղծությունը։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Այժմ ելույթ կունենան 7-րդ դասարանի սովորղներ՝ Ադելը և Հասմիկը։

Diamonds կամ Number

Այժմ բերանացի կընթերցենք Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Այժմ ելույթ կունենան 6-րդ դասարանի սովորողներ՝ Մանե Եղիազարյանը և Լիա Մարտիրոսյանը։Երգ՝ «Bella ciao»։

Եգում է՝ Մանե Եղիազարյանը,նվագակցում է՝ Լիա Մարտիրոսյանը։

Պար՝ Կտկտիկ։


Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы