07․11․2023

Խաղում ենք «Ծովամարտ» (Морской бой)։

Խաղադաշտերը գծում եք ձեզ հարմար հարթակում(word, exel, geogebra, google sheets)։ Խաղի վերջում նկարում եք(screenshot) էկրանը և տեղադրում բլոգում, նշելով նաև ձեր հակառակորդի անունը։

Նավերի տեղադրման կանոններ (նավատորմ)

Սովորաբար յուրաքանչյուր խաղացողի խաղադաշտը 10×10 չափերով քառակուսի է, որում գտնվում է նավատորմը։ Ուղղահայաց վանդակները սովորաբար համարակալվում են վերևից ներքև, իսկ հորիզոնական վանդակները ձախից աջ ուղղությամբ նշվում են տառերով։ Այս դեպքում օգտագործվում են հայերենի այբուբենի առաջին 10 տառերը՝ «ա»-«ժ» կամ լատինական այբուբենի տառերը՝ «a»-ից մինչև «j»: Երբեմն օգտագործվում է 10 տառանոց բառ, որի բոլոր տառերը տարբեր են։

Տեղադրվում են՝

  • 1 նավ – 4 վանդակների շարք («քառատախտակամած», գծանավ)
  • 2 նավ – 3 վանդակների շարք («եռատախտակամած», հածանավեր)
  • 3 նավ – 2 վանդակների շարք («երկտախտակամածավոր», էսմինեցներ)
  • 4 նավ – 1 վանդակ («միատախտակամած», տորպեդային կատերներ)

Տեղադրելիս նավերը չեն կարող միմյանց դիպչել կողմերից կամ անկյուններից։

«Սեփական» դաշտի կողքին գծվում է նույն չափի հակառակորդինը, միայն դատարկ։ Դա ծովի մի հատված է, որտեղ լողում են հակառակորդի նավերը։

Հակառակորդի նավը խփելու դեպքում այդ մյուս դաշտում խաչ է դրվում, իսկ վրիպելու դեպքում՝ կետ։ Խփողը մի անգամ էլ է կրակում։

Թշնամու նավերի խորտակում

Մարտական գործողություններն սկսելուց առաջ խաղացողները վիճակահանություն են կատարում կամ պայմանավորվում են, թե ով է առաջին քայլը կատարում։

Քայլ կատարող խաղացողը կրակում է, այսինքն՝ բարձրաձայն ասում է այն վանդակի կոորդինատները, որտեղ, իր կարծիքով, գտնվում է հակառակորդի նավը, օրինակ՝ «Բ1»։

  1. Եթե կրակոցն արվել է այն վանդակին, որը հակառակորդի ոչ մի նավ չի զբաղեցրել, ապա պատասխանը հետևյալն է՝ «Վրիպեցիր», և կրակողը երկրորդ դաշտի այդ տեղում կետ է դնում։ Քայլ անելու իրավունքն անցնում է հակառակորդին։
  2. Եթե կրակոցն արվել է մեկից ավելի տախտակամած ունեցող նավի զբաղեցրած վանդակին, ապա հաջորդում է «Վիրավորեցիր» կամ «Խփեցիր», բացառությամբ մեկ դեպքի։ Կրակած խաղացողը երկրորդ դաշտի այդ վանդակում խաչ է դնում, իսկ հակառակորդը խաչ է դնում իր դաշտի այդ նույն վանդակում։ Կրակած խաղացողը ևս մեկ քայլ կատարելու իրավունք է ստանում։
  3. Եթե կրակոցը հասել է այն վանդակին, որտեղ գտնվում է միատախտակամած նավ կամ մեկից ավելի տախտակամած ունեցող նավի չխփված վերջին վանդակը, ապա հաջորդում է «Սպանեցիր» կամ «Խորտակեցիր» պատասխանը։ Երկու խաղացողներն էլ թղթի վրա նշում են նավի խորտակումը։ Կրակած խաղացողը ևս մեկ քայլ կատարելու իրավունք է ստանում։

Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է խորտակում հակառակորդի 10 նավերը։ Պարտվողն իրավունք ունի ուսումնասիրելու համար խաղի ավարտից հետո հակառակորդից վերցնել նրա խաղադաշտերը։ Եթե նա որևէ կանոնի խախտում է նկատում, ապա հաղթանակը տրվում է նրան։ Նախնական հաղթողն էլ իր հերթին կարող է վերցնել հակառակորդի խաղադաշտերը՝ խախտումներ փնտրելու համար։ Եթե նա խախտումներ է գտնում, ապա խաղցողները համեմատում են միմյանց երկրորդ դաշտերը։ Եթե ոչ մի անհամապատասխանություն չի նկատվում, ապա խաղը չի հաշվվում (երկուսն էլ պարտված են)։ Այն խաղացողը, որի երկրորդ դաշտում սխալ է լինում (ընդ որում՝ ապացուցելի սխալ), պարտվում է, իսկ նրա հակառակորդը՝ հաղթում։ Խաղը նաև կարող է ավելի շուտ ավարտվել, քան կխորտակվեն բոլոր նավերը, եթե խաղի ընթացքում կանոնների խախտում է նկատվում։ Այդ դեպքում պարտվում է այն խաղացողը, որի մոտ նկատվել է կանոնների խախտում, չնայած նա խախտումներ փնտրելու նպատակով նույնպես կարող է հակառակորդից պահանջել նրա խաղադաշտը։

Խախտումներ
  1. Խաղացողը սխալ է գծել իր դաշտը.
    • Նավերի քանակը չի համապատասխանում կանոններին։
    • Նավերը կպչում են միմյանց։
    • Դաշտի չափերը սխալ են։
    • Կոորդինատային համակարգը սխալ է։
  2. Խաղացողն իր խաղադաշտում փոփոխություններ է կատարել, որոնք նախատեսված չեն խաղի կանոններով (խաղի ընթացքում կարող են տեղադրել միայն կետեր և խաչեր և միայն ըստ կանոնների), օրինակ՝ նկարել է պակասող նավը։
  3. Խաղացողը տեսել է հակառակորդի նավերի տեղադրությունը։
  4. Խաղացողը բաց է թողել իր քայլը։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы