- Գտի՛ր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։
- Ո՞րն է այն թիվը, որ 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, մնացորդում 6:
- Անիի մտապահած թիվը 8- բաժանելիս առաջանում է 4 մնացորդ։ Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է։ Ո՞ր թիվն է մտապահել Անին
- 1 2 3 4 5 գրության մեջ դի՛ր գործողության նշաններ և փակագծեր այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի 84:
- Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։
ա) Քանի՞ տարով է եղբայրը փոքր Գոհարից։
բ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ տարով մեծ կլինի եղբորից։
գ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ անգամ մեծ կլինի եղբորից։
դ) 15 տարի հետո եղբայրը քանի՞ տարով փոքր կլինի Գոհարից