Առաջին շրջափուլի հաշվետվություն

2023-2024 ուս տարվա առաջին շրջափուլը բավական հագեցած էր։ Քանի որ, այս տարի ես առաջին անգամ մուտք գործեցի կրթահամալիր, ինձ համար սեպտեմբեր ամիսը բավական հագեցած էր։ Սեպտմեբեր ամսվա ընթացքում կատարել եմ բազմաթիվ աշխատանքներ բլոգումս, գրել եմ ուսումանկան ծրագրեր, նախագծեր, ուսումնական նյութեր։ Առաջին շրջաթուլի ընթացքում ունեցել եմ սովորղների հետ ճամփորդություններ, բազմաթիվ ուսումնական նախագծեր։ Այս շրջափուլում ունեցել եմ մի քանի հարգելի բացակայություններ, փոխարինումս կազմակերպել եմ մաթեմատիկայի դասավանդողների աջակցությամբ։ Նաև ստուգել եմ մաթեմատիկական ֆլեշմոբեր, նաև ինքնակրթվելու համար լուծել մի շարք խնդիրներ։

Ձեռքբերումներիցս առաջնայինը համարում եմ այն, որ կարողացա այս չոր ամիսների ընթացքում սվորողների հետ ընկերանալ և լինել իրենց սիրված ուսուցիչներից մեկը։ Հաջորդը այն, որ կարողացա լիովին ընդգրկվել ուսումնական պրցեսում։

Թերացումներից մեկը այն է, որ հաջորդ շրջափուլում կկազմակերպեմ ավելի շատ ճամփորդություններ։

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում հասցրել ենք յուրացնել ուսումնական ծրագրով նախատեսված հետևյալ թեմաները.

Յուրացրած թեմաններ՝

4-րդ դասարան

  • Թիվ։ Թվի բնութագրումը
  • Կարգային միավորներ
  • Գործողությունների կատարման կագը արտահայտության արժեքը հաշվելիս
  • Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ
  • Գումարման տեղափոխական հատկությունը
  • Բազմապատկման տեղափոխական հատկություն
  • Համեմատում
  • Գումարման զուգորդական հատկությունը
  • Բազմապատկման զուգորդական հատկություն
  •  Գումարման հատկությունների համատեղ կիրառումը
  • Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարումով
  • Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշև եռանիշ  թվով
  • Բաժանում երկնիշ թվի վրա
  • Բազմապատկման ստուգումը բաժանումով
  • Անհայտ արտադրչ գտնելը
կարդալ ավելին
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы