Հունվար ամսվա նախագծեր

Հունվարի 8-31

Տրամաբանական խաղեր, սեղանի խաղեր

Խաղ-վիկտորինա

Խաղ- ուսուցում Geogebra ծրագրի միջոցով

Ձմեռային խաղեր, Չմշկասահք

Կազմել մաթեմատիկական խնդիրների գրքույկ սովողների առաջարկած խնդիրներից

Այցելություն՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Այցելություն՝ «Փոքրիկ էյնշտեյն» գիտության թանգարան

Խաղ- ուսուցում Geogebra ծրագրի միջոցով

Սովորող սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ և 5- րդ դասարանի սովորողներ, Միջին դպրոց 6-րդ դասարանի սովոորղներ

Ժամկետը՝   հունվար

Սովորեցնում են Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորղները, իրենց կրտսեր ընկերներին։

Նպատակ և խնդիրներ

  • Կրտսեր դպորցի սովորողներին զինել մաթեմատիկական խմբագրման իրենց համար նոր գործիքով։

Նկարագրություն

Միջին դպրոցի մաթեմատիկայի ջոկատը ծրագիրը սովորողների խմբին անհատական մոտեցման միջոցով ծանոթացնելու Geogebra ծրագրին, ցույց է տալու անհրաժեշտ գործիքները։

Արդյունքում ծանոթանում ենք նոր գործիքի հետ, որը կիրառելու ենք հետագա ուսումնական պրոցեսում։

Խաղ- վիկտորինա

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝   հունվար

Նպատակը՝    Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում

  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Մտքի ճկունացում

Կազմակերպումը՝ 

 Վիկտորինան   կընթանա 3 փուլով․

1-ին փուլը` Մաթեմատիկական խնդիրներ

2-րդ փուլը` Տրամաբանական խնդիրներ

3-րդ փուլը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին խնդիրներ

  •  Հետաքրքրաշարժ ու  տրամաբանական  մաթեմատիկական խնդիրների  հավաքագրում
  • Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խմբի ավագին
  • Խմբերին   առաջադրվում  են հետաքրքրաշարժ և տրամաբանական   մաթեմատիկական խնդիրներ
  • Սովորողները   այդ խնդիրները բանավոր  լուծում ու  գրավոր կերպով  ներկայացնում են  իրենց բլոգներում
  • Հաղթում է այն խումբը, որը ոչ միայն կարողանում է  բոլորից լավ ներկայացնել խնդիրների  լուծումները, այլ նաև ցուցաբերել  համագործակցային կարողություն։
  • Խմբի ավագը պետք է կարողանա այնպես բաշխել առաջադրանքները խմբի անդամների միջև, որ բոլորն էլ ունենան իրենց մասնակցությունը։ Խմբի անդամները խնդիրները պետք է լուծեն քննարկումների միջոցով, իսկ նրանցից մեկը պետք է ներկայացնի  խնդրի  լուծումը։

Արդյունքը՝

  • Սովորողների մոտ մրցունակության  կարողության ձևավորում
  • Մտքի ճկունացում
  •  Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Ոչ ստանդարտ մտածողության ձևավորում
  • Գիտելիքների ամրապնդում
  • Սեր ու  հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Աշխատանքի ամփոփումը սովորողների բլոգներում՝ նկարների և տեսահոլովակների տեսքով:

Մաթեմատիկական մաքրող որս նախագծի ամփոփում

Այսպիսով, 4-5րդ դասարանի մաթեմատիկա և բնագիտության խմբի սովորողների հետ միասին այսօր իրականցրեցինք նախագիծը։ Նախագծի շրջանակներում սովորողները լուծեցին մի շարք խնդիրներ, դրա հետ մեկ տեղ հավաքեցին աղբը, և ճիշտ պատասխանի դեպքում ստացան կոնֆետներ։ Այսպիսով, սովորողները կարողացան համագործակցել միմյանց հետ, և լուծել մաթեմատիկական բանավոր խնդիրներ։

Կից ներկայացնում եմ տեսանյութը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы