05․12․2023

  1. Գտի՛ր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։
  2. Ո՞րն է այն թիվը, որ 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, մնացորդում 6:
  3. Անիի մտապահած թիվը 8- բաժանելիս առաջանում է 4 մնացորդ։ Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է։ Ո՞ր թիվն է մտապահել Անին
  4. 1 2 3 4 5 գրության մեջ դի՛ր գործողության նշաններ և փակագծեր այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի 84:
  5. Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։

ա) Քանի՞ տարով է եղբայրը փոքր Գոհարից։

բ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ տարով մեծ կլինի եղբորից։

գ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ անգամ մեծ կլինի եղբորից։

դ) 15 տարի հետո եղբայրը քանի՞ տարով փոքր կլինի Գոհարից

Մոգական քառակուսիներ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы