Գործնական մաթեմատիկա

Մասնակիցներ՝ 4-5 -րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝   Դեկտեմբեր ամիս

Նպատակը՝    

  • Պարագծի և մակերսեի վերաբերյալ գիտելիքի ձեռքբերում և ամրապնդում:
    Պատկերների պարագծի, ինչպես նաև ուղղանկյունաձև և քառակուսաձև պատկերների մակերեսների չափում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Սովողների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Մեծացնել սովորողների սերն ու  հետաքրքրությունը  մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի ընթացքը․
Գործնական աշխատանք 1-ին

4-5-րդ դասարանի  սովորողները կշեռքի միջոցով պարզել իրենց զանգվածը և այն արտահայտել զանգվածի տարբեր չափման միավորներով։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն զանգվածի չափման միավորները։ Այնուհետև ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց զանգվածների տարբերությունը։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 2

Հարավային դպրոցի բակում, 4-5-րդ դասարանի  սովորողների հետ միասին, կկազմակերպենք   մաթեմատիկայի բացօթյա դաս, որի ժամանակ
4-5-րդ դասարանի  սովորողները չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց հասակների տարբերությունը։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն երկարության չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 3․

4-5-րդ դասարանի  սովորողները չափերիզի միջոցով չափել դասասենյակի ուղղանկյունաձև հատակի չափումները և հաշվել պարագիծն ու մակերեսը: Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 4/

4-5-րդ դասարանի  սովորողները չափերիզի միջոցով չափել իրենց շրջապատում գտնվող ցանկացած ուղղանկյունաձև առարկայի երկարությունն ու լայնությունը և հաշվել պարագիծն ու մակերեսը: Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Արդյունքը՝

  • երկարության և զանգվածի չափման միավորների, ինպես նաև պարագծի և մակերեսի վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողները գործնական աշխատանքների հիման վրա կազմած խնդիրները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Ֆոտոշարի և տեսաֆիլմի տեսքով գործնական աշխատանքների արդյունքերի ներկայացում

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы