Մաթեմատիկական խաչբառ

Թվերի գրառումը հայերենի այբուբենի տառերով․
Aybuben

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

Խաչբառ
Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի
տառերով․
Հորիզոնական
1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 2։
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 320 է, թերի քանորդը՝ 8։
3) Գտեք 10 սմ շառավղով շրջանագծի տրամագիծը։ Գրել միայն
թվային մասը։
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
10-ի բաժանելիս։
5) Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
6) Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։

Ուղղաձիգ
1) Գտեք ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը։
2) Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի
տարբերության հնգապատիկը։
3) Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։
4) Ա
5) Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր բնական թվի
հնգապատիկի քանորդը։
6) Ի՞նչ թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը
փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ
թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։
7) Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։
8) Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից
կցագրենք 6 թվանշանը։
9) Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞ գնդակ կա առաջին
արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ,
իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու
արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы