Գութանասար

Հոկտեմբերի 21-ին միջին դպրոցի ուսուցիչներ Անահիտ Բալաբեկյանը, Տաթև Մկրտչյանը, Սարգիս Ղուկասյանը միջին դպրոցի սովորղների հետ միասին անցկացրեցին հետաքրքիր էքսկուրսիա։ Առավոտյան բոլորը հավաքվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցում, աղոթեցին և գնացին Գութանասար լեռան ստորոտում գտնվող Ֆանտան գյուղ։ Արևը պայծառ շողում էր, իսկ երկինքը պարզ ու կապույտ էր։ Գութանասարը գրկաբաց սպասում էր մեզ։ Ֆանտան հասնելուն պես մեզ դիմավորեցին գյուղի միջին դպրոցի սովորղնեը, առանց որոնց օգնության դժվարությունները հաղթահարելը մեզ համար անհնար կլիներ։ Հանդիպելով՝ մեզ ասացին, որ գյուղի հենց սկզբնամասում կա օդերևութաբանական կայան, որտեղ ամեն օր եղանակի մասին տեղեկատվություն է հավաքվում և փոխանցվում Երևանում գտնվող կենտրոնական կայան։ Դա չափազանց հետաքրքիր էր և՛ մեզ՝ ուսուցիչների, և՛ երեխաների համար, քանի որ բոլորի համար առաջին անգամն էր նման վայրում։ Աշխատակիցը մանրամասն բացատրեց, թե ինչի համար են սարքերը և ինչպես են դրանք աշխատում։

Читать «Գութանասար» далее

Ճամփորդության ամփոփում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։00 Սբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ մեկնարկեց մեր ճամփորդությունը դեպի Սարդարապատ։ 10։15 ճանապարհ ընկանք, մեր առաջին հայրենագիտական կանգառը եղավ Զվարթնոց տաճարում, սովորողները ծանոթացան տաճարի պատմությանը, ուսումնասիրեցին տարածքը, շփվեցին այլազգի զբոսաշրջիկների հետ։ Հաջորդ կանգառը եղավ Սբ Հռիփսիմե եկեղեցում, եկեղեցում սովորողները քահանայից ստացան օրհնություն։ 12։55 շարժվեցինք դեպի Սարդարապատ։ Ճանապարհին սովորողները տեսան Քասախ գետը, Մուսա լեռը, Մեծամորի ատոմակայանը, ստացան այդ բոլորի մասին տեղեկություն։ Հասնելով Սարդարապատ, ունեցանք բրդուճային ընդմիջում, որից հետո սովորողները քայլեցին ամբողջ հուշահամալիրի տարածքով, ծանոթացան պատմությանը, կառուցվածքին, եղան նաև Հայոց Ագագրության թանգարանում։ Օրվա ծրագրում նաև ունեինք խաղ-վիկտորինա, որի հարցերը կազմել էին հենց սովորողները, նախագծից ունեցանք դրական արձագանքներ սովորողների կողմից։ 17։10 ճանապարհվեցինք դեպի Արմավիր քաղաքի Սբ Սարգիս եկեղեցի, մի փոքր ժամանակ անցկացրինք եկեղեցու բակում և վերադարձանք Երևան՝ բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы