Ձոն ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Մարտի 8-ից  ապրիլի 7

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն
  • Սովորողների կողմից գարնան ու գարնանային տոներին նվիրված խնդիրների, ինչպես նաև խաչբառի կազմում և լուծում,
  • Ստեղծագործական ու տրամաբանական մտքի համադրում ու զարգացում,
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում,

Ընթացքը՝

Ձոն ստուգատեսի շրջանում սովորողները կկազմեն խաչբառներ,տոնին ընդառաջ խնդիրների լուծում և կազմում։

Խաչբառ 4-5 րդ դասարանի սովորողների համար

Սովորողների կազմած խնդիրներ՝

Արդյունքը՝

  • Սովորողների ստեղծագործական  ու  տրամաբանական մտքի համադրում ու զարգացում
  • Սովորողները  գարնան ու  գարնանային տոներին նվիրված իրենց կազմած  խնդիրները, ինչպես նաև խաչբառերը  կտեղադրենք իրենց բլոգներում։

Ալքեսանդրա Սչանյան

Վահե Հովհաննիսյան

Արման Աղաջանյան

15․03․2024

Կշռումով, մասերով և շենքի համարակալման հետ կապված խնդիրներ

  1. Անիի մոտ կա 3 հատ 500 դրամանոց մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է։ Նա գիտի, որ կեղծը թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս պետք է գտնի կեղծ մետաղադրամը Անին։
  2. 500 դրամանոց 7 մետաղադրամներից մեկը կեղծ է և թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի երկու կշռումով որոշի՛ր կեղծը։
  3. Մարտի 8-ի առթիվ Լիլիթը 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Եվան վարդերի համար որքա՞ն վճարեց։
  4. Շենքի ամեն հարկում կա երեք բնակարան։ 21-րդ բնակարանը ո՞ր հարկում է։
  5. 5 հարկանի բազմամուտք շենքի երկրորդ հարկում ո՞ր համարի բնակարաններն են, եթե ամեն հարկում կա 4 բնակարան, իսկ շենք ունի 100 բնակարան։
  6. Աշոտն ունի երկու անգամ ավելի քարտեր, քան Ռաֆայելը։ Միասին ունեն 27 քարտ։ Ամեն մեկը քանի՞ քարտ ունի։
  7. Լեոն ունի 4 անգամ շատ ընկույզ, քան Հայկը։ Նրանք միասին ունեն 65 ընկույզ։ Ամեն մեկը քանի՞սն ունի։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы