15․03․2024

Կշռումով, մասերով և շենքի համարակալման հետ կապված խնդիրներ

  1. Անիի մոտ կա 3 հատ 500 դրամանոց մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է։ Նա գիտի, որ կեղծը թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս պետք է գտնի կեղծ մետաղադրամը Անին։
  2. 500 դրամանոց 7 մետաղադրամներից մեկը կեղծ է և թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի երկու կշռումով որոշի՛ր կեղծը։
  3. Մարտի 8-ի առթիվ Լիլիթը 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Եվան վարդերի համար որքա՞ն վճարեց։
  4. Շենքի ամեն հարկում կա երեք բնակարան։ 21-րդ բնակարանը ո՞ր հարկում է։
  5. 5 հարկանի բազմամուտք շենքի երկրորդ հարկում ո՞ր համարի բնակարաններն են, եթե ամեն հարկում կա 4 բնակարան, իսկ շենք ունի 100 բնակարան։
  6. Աշոտն ունի երկու անգամ ավելի քարտեր, քան Ռաֆայելը։ Միասին ունեն 27 քարտ։ Ամեն մեկը քանի՞ քարտ ունի։
  7. Լեոն ունի 4 անգամ շատ ընկույզ, քան Հայկը։ Նրանք միասին ունեն 65 ընկույզ։ Ամեն մեկը քանի՞սն ունի։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы